Թափուր աշխատատեղեր

Հաշվապահ

«Բեսթ Լոջիք» հաշվապահական ընկերությունը փնտրում է պատասխանատու և աշխատասեր մասնագետների: Մենք առաջարկում ենք վերապատրաստման և զարգացման ծրագրեր, որոնք կօգնեն ձեռք բերել նոր հմտություններ և առաջադիմել ձեր կարիերայում: Մեր ուսուցման և մենթորական համակարգը նպաստում է մասնագիտական որակավորում ստանալուն:

Պարտականություններ

  • Աշխատավարձի հաշվարկային փաստաթղթերի կազմում և վճարում
  • Հաճախորդների գործարքների մշակում և վերահսկում
  • Հաշվապահական փաստաթղթերի վարում և վերահսկողություն
  • Բանկային գործարքների կազմակերպում
  • Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  • Հարկային հաշիվների դուրսգրում և ֆինանսական հաշվառումների վարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահական հաշվառում)
  • ACCA կամ լիցենզավորված աուդիտորի վկայականը կդիտվի որպես առավելություն
  • ՖՀՄՍ, ԱՄՍ և ՀՀ հաշվապահական օրենքների իմացություն
  • MS Office, 1C ծրագրերի իմացություն
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Վերլուծական մտածողություն և թիմային աշխատանքի հմտություններ

Ցանկացողներին խնդրում ենք ուղարկել ռեզյումեն [email protected] հասցեով: