• background
    Հաշվապահական ծառայություններ
    Մենք կապահովենք հաշվապահական հաշվառման լուծումներ, որոնք
    անհրաժեշտ են Ձեր բիզնեսի արդյունավետության և կայունության
    համար: Վերլուծելով բիզնեսի առանձնահատկությունները՝ մենք
    կհարմարեցնենք ոլորտի լավագույն փորձը Ձեր գործառույթներին:
    imress staff
  • background
    Հարկային խորհրդատվություն
    Տեղեկացված լինելով հարկային օրենսդրության փոփոխություններին,
    մենք ընտրում ենք օպտիմալ մեթոդներ մեր գործընկերներ կազմակերպությունների
    հաշվապահության համար,ինչն իրենց հնարավորություն է
    տալիս խնայել զգալի միջոցներ։
    Nally Bestlogic
  • background
    Ներքին աուդիտ
    Ներքին աուդիտը ապահովում է բարձր որակի, անկախ և օբյեկտիվ
    գնահատումներ, որոնք նպաստում են բիզնեսի արդյունավետության բարելավմանը,
    ռիսկերի նվազեցմանը և համապատասխանության ապահովմանը, ինչի արդյունքում
    ապահովվում է կազմակերպության կայուն զարգացումը:
    browser
    tablet
    phone

Ինչու՞ մենք

Ցածր գին՝ բարձր որակ

Մեր բարձրորակ խորհրդատուներն ու հաշվապահները ապահովում են ընկերության ֆինանսական գործառույթների ճշգրտությունը, իսկ օպերատորներն ու օգնականները, կատարելով ամենօրյա կրկնվող գործառույթները, ապահովում են ծառայության ցածր գինը

Պաշտպանվածություն հարկային ստուգումներից

Մենք գիտենք ինչքան ժամանակատար և ծախսատար կարող է լինել հարկային ստուգումը, այդ իսկ պատճառով անում ենք ամեն ինչ, որ մեր գործընկերները հնարավորինս պաշտպանված լինեն հարկային մարմինների պլանային և ոչ պլանային ստուգումներից

Հարկային բեռի նվազեցում

Գաղտնիք չէ, որ հարկային դաշտի ճիշտ ընտրությունը կարող է անհամեմատ նվազեցնել հարկերը, ուստի, ստանձնելով Ձեր հաշվապահությունը, մենք ընտրում ենք այն հարկային դաշտը, որտեղ Դուք կվճարեք մինիմալ հարկեր

Մենք հուսալի գործընկեր ենք

Մենք չենք լքում ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող մեր գործընկերներին և գործունեության դադարեցման ժամանակ մենք ներկայացնում ենք հաշվետվութ- յունները անվճար

Ներքին աուդիտ

Ներքին աուդիտը ապահովում է բարձր որակի, անկախ և օբյեկտիվ գնահատումներ, որոնք նպաստում են բիզնեսի արդյունավետության բարելավմանը, ռիսկերի նվազեցմանը և համապատասխանության ապահովմանը, ինչի արդյունքում ապահովվում է կազմակերպության կայուն զարգացումը:

Երկար տարիների փորձ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, ովքեր ունեն խորացված գիտելիքներ և բազմամյա փորձառություն հաշվապահության, հարկային օրենսդրության, ֆինանսական վերլուծության և հաշվետվությունների կազմման ոլորտներում, ինչը հնարավորություն է տալիս տրամադրել արդյունավետ և հուսալի լուծումներ մեր հաճախորդների բիզնեսի կարիքներին համապատասխան:

Խորհրդատվություն

Մենք հետևում ենք օրենսդրական փոփոխություններին, պարբերաբար մասնակցում սեմինարների, դասընթացների և պատրաստ ենք կիսվել մեր գիտելիքներով Ձեզ հետ

Սիրում ենք մեր աշխատանքը

Մենք գիտենք ինչ բազմաթիվ մարտահրավերների առջև են կանգնած Հայաստանում ձեռնարկությունները, և մեզ համար հաճույք է տեսնել մեր գործընկերների հաջողությունը և լինել դրանց մի մասը

 

Անվճար խորհրդատվություն

Անվճար խորհրդատվություն

Եթե ունեք հարցեր հաշվապահության հետ կապված, ուղարկեք մեզ Ձեր հարցը, և մենք սիրով կպատասխանենք