Հաստիքների կրճատման դեպքում աշխատողին ծանուցելու կանոնները
Ֆինանսական ճգնաժամի հետևանքով կազմակերպությունում հաստիքների կրճատում կատարվելու դեպքում անհրաժեշտ է իմանալ ծանուցման կարգի մասին:
Ում պետք է ծանուցել և ինչ ժամկետում
Եթե աշխատանքային տարվա ընթացքում առաջանում է ֆինանսական ճգնաժամ, և կազմակերպության ղեկավարությունը որոշում է փոխել նախահաշիվ, ինչի հետևանքով կրճատվում են որոշ մարդկանց հաստիքներ, ապա գործատուն պարտավոր է ծանուցել աշխատողներին:
Օրենսդրությամբ սահմանված է, որ աշխատանքային ստաժից ելքով ծանուցել որոշակի ժամկետում:
- մեկից մինչև հինգ տարի աշխատողին 35 օր առաջ,
- հինգից մինչև տասը տարի աշխատողին 42 օր առաջ,
- տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին 49 օր առաջ,
- տասնհինգ տարուց ավելի աշխատողին 60 օր առաջ,
- իսկ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով` 3 օր առաջ:
Ծանուցման ժամկետները
Հաստիքների կրճատման դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ։

 
 
																 
																