ԱՁ-ի գործունեության դադարեցում և հարկային պարտավորություններ
Եթե դուք բացել եք Անհատ Ձեռնարկատիրություն (ԱՁ), բայց չեք աշխատել և չեք դադարեցրել ԱՁ-ի գործունեությունը, ապա ձեզ սպասվում են որոշակի հարկային պարտավորություններ: Բացման ամսից սկսած պետք է վճարեք ամսական 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 դրամ սոցիալական վճար:
Ինչպե՞ս լուծարել ԱՁ-ն, եթե դուք Հայաստանում չեք
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը կատարվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կամ վերջինիս կողմից լիազորված անձի դիմումով, որին կից ներկայացվում է իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին: Եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա պետք է ներկայացվի նաև համապատասխան լիազորագիր և անձնագիր:
Հարկային պարտավորությունների մասին
Շատերը այդ կարգավիճակով էլ մնացել են ու ՊԵԿ-ի կողմից հարկերը վճարելու ծանուցում չեն ստացել: Սակայն ՊԵԿ-ը կարող է մի օր էլ դրանց անդրադառնա: Այդ իսկ պատճառով, խորհուրդ է տրվում դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը և կատարել հարկային պարտավորությունները:
Գործունեության դադարեցում
Եթե որևէ գործունեություն չեք իրականացրել, ապա նույնիսկ կարիք չկա վճարելու 5 000 դրամ եկամտային հարկ: Դրա համար պետք է ընդամենը ներկայացնեք տարեկան զրոյական հաշվետվություն: Եթե բացվի այդ կապակցությամբ կամերալ ուսումնասիրություն, անհապաղ ներկայացրեք գրավոր առարկություն:
