You are currently viewing Աշխատանքային գրքույկի ձևաթղթերի լրացում պարտադի՞ր է։

Աշխատանքային գրքույկի ձևաթղթերի լրացում պարտադի՞ր է։

Աշխատանքային գրքույկ. պարտադի՞ր է լրացնելը

Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գրքույկի լրացման և վարման կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

2015թ. ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն, որը ուժի մեջ մտավ 2017թ. հունվարի 1-ին, աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց:

Աշխատանքային գրքույկների թվայնացում

Նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր էր 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով:

Աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետի երկարաձգում

2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Կառավարությունը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը:

Շուրջ 550,000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260,000 աշխատանքային գրքույկ: