You are currently viewing Աշխատանքից ազատման ծանուցում

Աշխատանքից ազատման ծանուցում

Հաստիքների կրճատման դեպքում աշխատողին ծանուցելու կանոնները

Ֆինանսական ճգնաժամի հետևանքով կազմակերպությունում հաստիքների կրճատում կատարվելու դեպքում անհրաժեշտ է իմանալ ծանուցման կարգի մասին:

Ում պետք է ծանուցել և ինչ ժամկետում

Եթե աշխատանքային տարվա ընթացքում առաջանում է ֆինանսական ճգնաժամ, և կազմակերպության ղեկավարությունը որոշում է փոխել նախահաշիվ, ինչի հետևանքով կրճատվում են որոշ մարդկանց հաստիքներ, ապա գործատուն պարտավոր է ծանուցել աշխատողներին:
Օրենսդրությամբ սահմանված է, որ աշխատանքային ստաժից ելքով ծանուցել որոշակի ժամկետում:

  • մեկից մինչև հինգ տարի աշխատողին 35 օր առաջ,
  • հինգից մինչև տասը տարի աշխատողին 42 օր առաջ,
  • տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին 49 օր առաջ,
  • տասնհինգ տարուց ավելի աշխատողին 60 օր առաջ,
  • իսկ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով` 3 օր առաջ:

Ծանուցման ժամկետները

Հաստիքների կրճատման դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ։