You are currently viewing Աշխատավարձի ուշացման հետևանքով առաջացած տույժի վերաբերյալ

Աշխատավարձի ուշացման հետևանքով առաջացած տույժի վերաբերյալ

Աշխատավարձի ուշացման դեպքում հաշվարկված տույժի հարկումը

Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է Աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք:

Տույժի հաշվարկ

Տուժանքի չափը կազմում է վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Օրինակ

Եթե աշխատողը 2024թ-ի նոյեմբեր ամսվա աշխատավրձը չի ստացել, առձեռն պետք է փոխանցեինք 75000 դրամ:

Տուժանքի հաշվարկ՝ 75000 x 0,15% x 114 օր = 12825 դրամ:

Տույժի հարկում

Ըստ օրենսդրության, աշխատավարձի ուշացման դեպքում հաշվարկված տույժի գումարը ավելացվում է հաջորդ ամսվա արդեն հաշվարկված աշխատավարձին և նոր հարկվում է:

Այսինքն, տուժանքի գումարը հարկվում է եկամտային հարկով և դրոշմանիշային վճարով:

Հաշվարկեք կետանցված օրերը վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով և հետհաշվարկ կատարեք, որպեսզի ստանաք հարկման ենթակա գումարը, նոր գումարեք հաշվարկված (կեղտոտ) մյուս վճարներին, որ հարկերն ու դրոշմանիշային վճարը ճիշտ պահեք: