You are currently viewing Արձակուրդային վճարը հաշվարկելիս

Արձակուրդային վճարը հաշվարկելիս

Արձակուրդայինի հաշվարկ և ԴԱՀԿ պահումներ

Հաշվապահական հարցերին տրված պատասխանների օգնությամբ կարող եք լուծել ձեր առջև ծառացած մարտահրավերները։

Արձակուրդայինի հաշվարկ

Եթե աշխատակիցը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում և աշխատանքի է վերադարձել 2020թ.-ի դեկտեմբեր ամսին, ապա արձակուրդայինի հաշվարկման ժամանակ դեկտեմբերը պետք է ներառել հաշվարկման մեջ։
Եթե դեկտեմբերի 1-ից է վերադարձել, ապա միջին աշխատավարձի հաշվարկման մեջ ընդգրկել դեկտեմբերը։
Արձակուրդի օրերի քանակը կարող եք հաշվարկել Արձակուրդայինի հաշվիչ-ի օգնությամբ։
Օրինակ՝ 25 օր է հասանելիք արձակուրդը, 12=2.08*10 ամիս, դեկտեմբերը ներառյալ = 20.8 օր է հասնում արձակուրդ։

ԴԱՀԿ պահումներ

Եթե տվյալ աշխատակցից ԴԱՀԿ պահում ենք անում, արձակուրդի գումարի (հարկերը ներառյալ) 30 %-ը հաշվել ու փոխանցում ենք ԴԱՀԿ-ի հաշվեհամարին։
Արձակուրդայինը դա նույն աշխատավարձն է, ինչպես աշխատավարձից եք ԴԱՀԿ-ին փոխանցում արել, նույն ձև էլ՝ արձակուրդայինից կատարեք։
Արձակուրդային վճարից նույնպես գանձվում է ԴԱՀԿ, բայց 30 %-ը հաշվարկեք վճարման ենթակա (մաքուր) գումարից։

Աշխատավարձի հաշվարկ

Աշխատավարձի հաշվարկման համար կարող եք օգտվել Աշխատավարձի հաշվիչ-ից։
Հաշվապահական ծառայություններից օգտվելու համար այցելիր Կապ էջը կամ զանգահարիր՝ 033 701600։