You are currently viewing Նպաստի արտացոլում ֆինանսական հաշվետվություններում

Նպաստի արտացոլում ֆինանսական հաշվետվություններում

Հիվանդության նպաստի հարկումը. եկամտային հարկի հաշվետվության ներկայացման կարգ

Հաճախ հարց է առաջանում, թե երբ պետք է ցույց տրվի հիվանդության նպաստը եկամտային հարկի հաշվետվության մեջ: Դիտարկենք այս հարցը մանրամասն:

Հիվանդության նպաստի տրամադրման ամսաթիվը և հարկումը

Եթե հիվանդության նպաստի թերթիկի վրա տրման ամսաթիվը 01.11.2021 է, իսկ ժամանակահատվածը 14.10.2021-02.11.2021, ապա եկամտային հարկի հաշվետվության մեջ այն պետք է ցույց տրվի այն ամսում, երբ կատարվել է վճարումը:

Հարկման դրամարկղային մեթոդ

Նպաստների դեպքում հարկումը կատարվում է դրամարկղային մեթոդով: Այսինքն, որ ամսում որ վճարումը կատարեք, այդ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ էլ պետք է ներառեք:

Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Եկամտային հաշվարկի մեջ էլ ներկայացվում է այն ամսում, երբ որ վճարումը կատարվել է:

Հաշվետվության ներկայացման կարգ

Եթե հոկտեմբերի հաշվարկը չեք ներկայացրել, ապա հոկտեմբերի հաշվարկով ցույց տվեք հոկտեմբերի հաշվետվության մեջ, նույնիսկ եթե հանձնել եք, ճշտում տվեք:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել մեր կայքի համապատասխան բաժին կամ դիմել մեր մասնագետներին: