Անշարժ գույքի վարձակալության գործարքի դադարեցում և հարկային հայտարարություն
Ֆիզիկական անձը ՀՎՀՀ-ով տարածք է տվել վարձակալության պայմանագրով ԱՁ-ին: Պայմանագրի ժամկետը լրանալուն պես դադարեցնում է գործարքը: Հարկը վճարել է ԱՁ-ի հաշվապահը: Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ է պետք ներկայացնել հարկային մարմին գործարքը դադարեցնելու համար:
Հայտարարության ներկայացում
Հարկայինին պետք է ներկայացնեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, գործարքը դադարեցնելուն հաջորդող 5-օրյա ժամկետում:
Հեռակա ներկայացման կարգ
Եթե տարածքի սեփականատեր ֆիզիկական անձը ՀՀ-ում չէ, ՀՎՀՀ-ն գրանցված է օնլայն, ապա հայտարարությունը կարող է ներկայացվել հեռակա եղանակով https://e-request.am/hy կայքի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է ստորագրել, սկան անել և կցել հայտարարությունը, այնուհետև ներկայացնել նշված կայքով:
Պահանջվող փաստաթղթեր
Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հայտարարություն պետք է հարկային մարմին ներկայացնեք եկամտի ստացման դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում:
Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների` 2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը:
Սույն մասի կիրառության իմաստով՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքներն ստացել են պետական գրանցում, կամ հարկ վճարողն Օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը, կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն:
