Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր
ՀՀ-ում գրանցված աշխատողները
2024 թվականի ընթացքում գրանցված աշխատող համարվող ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները

Քաղիրավական պայմանագրով աշխատողները
2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ ստացած, ՀՀ ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիները
Պետական ծառայողներ
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պետական և համայնքային ծառայողներն ու հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքացիները
Ընկերության իրակական շահառուներ
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի համաձայն իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները
Փոխառություն ստացածներ
2024 թվականին փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները, եթե դրա չափը կազմել է 20 մլն դրամ և ավելին
1 մլրդ ևավելի եկամուտ ունեցած ընկերության սեփականատերեր
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպության մասնակից հանդիսացող ՀՀ քաղաքացիները, եթե տվյալ կազմակերպությունը 2023 թվականի արդյունքներով հայտարարագրել է 1 մլրդ դրամ կամ ավելի համախառն եկամուտ