Գույքահարկի հաշվիչ / Guyqaharki hashvich


Արդյունք:

Գույքահարկի հաշվիչ – Հաշվիր մեքենայի գույքահարկը օնլայն

Փնտրում եք պարզ և հստակ գույքահարկի հաշվիչ՝ մեքենայի կամ այլ տրանսպորտային միջոցի համա՞ր․ այս օնլայն գույքահարկի հաշվիչը նախատեսված է օգնելու Ձեզ՝ հաշվելու գույքահարկը ըստ Գույքահարկի մասին ՀՀ օրենքի, Հոդված 7-ի դրույթների:

Օգտվելով այս գործիքից՝ Դուք կարող եք հաշվարկել գույքահարկը յուրաքանչյուր տմ-ի համար

  • մարդատար մեքենայի գույքահարկ
  • բեռնատար մեքենայի գույքահարկ
  • տմ գույքահարկ
  • մոտոցիկլի գույքահարկ
  • ջրային, ձյունագնաց և քվադրոցիկլ փոխադրամիջոցի գույքահարկ

Պարզապես մուտքագրեք ձիաուժը կամ կՎտ հզորությունը, թողարկման տարեթիվը և տրանսպորտային միջոցի տեսակը՝ և մեր գույքահարկ հաշվիչը ավտոմատ կկատարի հաշվարկը՝ օրենքի համաձայն:

📌 Տարեկան գույքահարկի դրույքաչափեր՝ ըստ ՀՀ օրենքի

Հաշվարկը կատարվում է՝ ելնելով Հոդված 7-ի դրույթներից․

Մարդատար ավտոմեքենա (մինչև 10 նստատեղ)

  • 1-120 ձիաուժ՝ 200 դրամ/ձիաուժ
  • 121-250 ձիաուժ՝ 300 դրամ/ձիաուժ
  • 151-ից հետո՝ լրացուցիչ 1000 դրամ յուրաքանչյուր ձիաուժի համար
  • 251+ ձիաուժ՝ 500 դրամ/ձիաուժ + 150-ից բարձր ձիաուժի համար 1000 դրամ հավելում

Բեռնատար և մարդատար մեքենա (10+ նստատեղ)

  • 1-200 ձիաուժ՝ 100 դրամ/ձիաուժ
  • 201 և ավելի՝ 200 դրամ/ձիաուժ

Մոտոցիկլետներ

40 դրամ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց

Ջրային, ձյունագնաց, քվադրոցիկլ

150 դրամ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց

Եթե հզորությունը նշված է կՎտ-ով

Օրենքով սահմանված է՝ կիրառել 1.36 գործակից, որպեսզի կՎտ-ը վերածվի ձիաուժի:

📉 Գույքահարկի զեղչեր՝ ըստ մեքենայի տարիքից

  • Մինչև 3 տարվա մեքենաների համար՝ գույքահարկը հաշվարկվում է ամբողջությամբ,
  • 3 տարուց բարձր մեքենաների դեպքում՝ յուրաքանչյուր լրացուցիչ տարում նվազում է 10%,
  • Առավելագույն զեղչը՝ 50%,
  • 20 և ավելի տարեկան բեռնատարների համար՝ գույքահարկ չի հաշվարկվում։

Գույքահարկի մասին ՀՀ օրենք

Հոդված 7. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը

1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

Տրանսպորտային միջոցի տեսակը Հարկման բազան

(ձիաուժ)

Յուրաքանչյուր

ձիաուժի դիմաց

1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա 1-120 200 դրամ
121-250 300 դրամ,

ինչպես նաև 150 ձիաուժը

գերազանցող յուրաքանչյուր

մեկ ձիաուժի համար

լրացուցիչ` 1000 դրամ

251 և ավել 500 դրամ,

ինչպես նաև 150 ձիաուժը

գերազանցող յուրաքանչյուր

մեկ ձիաուժի համար

լրացուցիչ` 1000 դրամ

2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար 1-200 100 դրամ
201 և ավելի 200 դրամ

2. Մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով:

3. Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացների և մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) համար գույքահարկի տարեկան դրույքաչափը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 150 դրամ դրույքաչափով:

4. Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

5. Բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:

6. Սույն հոդվածում նշված փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում գույքահարկի տարեկան գումարը որոշվում է` համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:

Օրենքը հետևյալ հղումով ՝ ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Ինչպես նաև՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

  • guyqahark
    գույքահարկ
    meqenayi guyqahark
    guyqahark online
    guyqahark hashvich
    guyqahark meqenayi
    meqenayi guyqahark online
    meqenaneri guyqahark
    avtomeqenayi guyqahark
    guyqahark auto
    inchpes stugel guyqahark
    գույքահարկի հաշվիչ
    տմ գույքահարկի հաշվիչ
    մեքենայի գույքահարկի հաշվիչ

 

Օգտվեք նաև մեր կայքի այլ գործիքներից՝

Աշխատավարձի հաշվարկ

Արձակուրդայինի հաշվարկ

Վարկային հաշվիչ

Մաքսազերծման հաշվիչ

Ստեղծել CV