Մայրության նպաստի հաշվարկը չաշխատող մայրերի համար
Հաճախ է ծագում հարց, թե ինչպես է հաշվարկվում մայրության նպաստը չաշխատող մայրերի համար: Կառավարության որոշման մեջ նշված չէ հաշվարկի կոնկրետ բանաձևը, սակայն կարելի է բացատրել, թե ինչպես է ստացվում նպաստի չափը:
Նվազագույն ամսեկան աշխատավարձ և մայրության նպաստ
Քանի որ նվազագույն ամսեկան աշխատավարձը կազմում է պահումներից հետո՝ 55 000 դրամ, նշանակում է, որ աշխատավարձի չափը կազմում է.
72 751 — 24.4% եկամտային հարկ = 55 000 դրամ:
Այսինքն՝ աշխատավարձը կազմում է 72 751 դրամ:
Մայրության նպաստի հաշվարկ
Մայրության նպաստ տրվում է 70 օրվա համար: Հետևաբար, մայրության նպաստը տվյալ դեպքում հաշվարկվում է.
72 751 : 30.04 (միջին ամսեկան օր) * 70 օր = 167 519 դրամ:
Եկամտային հարկի հաշվարկ
Ստացված գումարից հանելով եկամտային հարկը՝
167 519 * 24.4% = 40 875 դրամ,
կստանանք
167 519 — 40 875 = 126 644 դրամ:
Այսպիսով, մայրության նպաստի չափը կազմում է 126 644 դրամ, որը շատ մոտ է կառավարության կողմից սահմանված 126 600 դրամ չափին:
