-
0
-
0
-
0















Վճարումներ
Մաքսային արժեք
0.00 դր.
Մաքսատուրք
0.00 դր.
ԱԱՀ
0.00 դր.
Մաքսավճար
0.00 դր.
Ընդամենը
0.00 դր.
Մաքսային արժեք ասելով հասկանում ենք ապրանքը ձեռք բերելու և ՀՀ տեղափոխելու համար վճարված գումարը կամ վճարվելիք գումարը։
Ապրանքների ներկրման համար սահմանվում է մաքսային արժեք, որը հիմք է հանդիսանում մի շարք այլ գործարքների համար։ Օրինակ՝ մաքսային վճարների հաշվարկման, մաքսատուրքերի սահմանման կամ ԱԱՀ-ի։
ՀՀ-ում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը բաղկացած է մի շարք բաղադրիչներից: Հիմնական բաղադրիչը ապրանքի գնման արժեքն է, սակայն կան նաև այլ գործոններ, որոնք ազդում են վերջնական մաքսային արժեքի վրա:
Այդ գործոնների մեջ են մտնում՝
- Տրանսպորտային ծախսերը մինչև ՀՀ սահման, ներառյալ բեռնափոխադրումը, բեռնման և բեռնաթափման ծախսերը, ապահովագրությունը և այլ հարակից ծախսեր:
- Միջնորդավճարները և կոմիսիոն վճարները, որոնք կատարվել են մինչև ապրանքի՝ ՀՀ սահման հասնելը:
- Փաթեթավորման նյութերի և աշխատանքի արժեքը:
Հարկ է նշել, որ որոշ ծախսեր չեն ներառվում մաքսային արժեքի մեջ: Օրինակ՝ արտահանող երկրում վճարված անուղղակի հարկերը, ինչպես նաև ՀՀ-ում կատարված ծախսերը, ինչպիսիք են բեռնաթափման ծախսերը կամ ՀՀ-ում գանձվող հարկերն ու տուրքերը:
Հայտարարատուն կամ նրա լիազորված անձն է որոշում և հայտարարում ապրանքի մաքսային արժեքը, իսկ մաքսային մարմինները գնահատում են ներկայացված արժեքի ճշտությունը:
Մաքսային մարմինների կողմից հայտարարված արժեքի ընդունման համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ՝
- Ապրանքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի առկայություն:
- Բավարար տեղեկատվություն՝ ապրանքի գնի ճշգրտման համար:
- Ապրանքի օգտագործման սահմանափակումների բացակայություն:
- Վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության բացառում, կամ եթե կա փոխկապակցվածություն, ապա պետք է բավարար փաստերով ապացուցել, որ դա չի ազդել գնի վրա:
մաքսազերծման հաշվիչ
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Մաքսային արժեքի հաշվարկման համար կարևոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար՝
ա) Մաքսային հայտարարագիր և անհրաժեշտության դեպքում՝ մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիր (հայտնի որպես ՄԱՀ):
բ) Ապրանքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ՝ հաշիվ-ապրանքագիր (ինվոյս), պայմանագիր կամ համարժեք այլ փաստաթուղթ:
գ) Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ, օրինակ՝ ապրանքատրանսպորտային բեռնագիր (CMR կամ այլ բեռնագիր):
դ) Ոչ սակագնային կարգավորման փաստաթղթեր՝ թույլտվություններ, լիցենզիաներ, հավաստագրեր (սերտիֆիկատներ), եզրակացություններ և այլն:
ե) Ակցիզային հարկով հարկման և պարտադիր դրոշմավորման ենթակա` ներմուծված ապրանքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման անդորրագիրը և ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվությունը։
զ) Մաքսային վճարների կատարումը հաստատող փաստաթղթեր կամ վճարման երաշխիքներ:
- Ֆիզիկական անձանց համար՝
ա) Մաքսային հայտարարագիր և անհրաժեշտության դեպքում՝ մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիր (ՄԱՀ):
բ) Ապրանքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ՝ հաշիվ-ապրանքագիր (ինվոյս), պայմանագիր կամ համարժեք այլ փաստաթուղթ:
գ) Ոչ սակագնային կարգավորման փաստաթղթեր՝ թույլտվություններ, լիցենզիաներ, եզրակացություններ, հավաստագրեր (սերտիֆիկատներ) և այլն:
դ) Մաքսային վճարների կատարումը հաստատող փաստաթղթեր կամ վճարման երաշխիքներ:
Այս փաստաթղթերի ճիշտ և ժամանակին ներկայացումը կարող է զգալիորեն արագացնել մաքսազերծման գործընթացը և խուսափել հնարավոր խնդիրներից:
մաքսազերծման հաշվիչ
Ինչպե՞ս կիրառել մաքսազերծման հաշվիչը
Ապրանքի գինը դաշտում անհրաժեշտ է մուտքագրել մաքսազերծվող ապրանքի գինը՝ այն արժույթով, որով կնքվելու է պայմանագիրը (ներառված են ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի, եվրո)։
Հաջորդ դաշտում ավելացնում եք փոխադրման ծախսերը, բեռը արտերկրից մինչև ՀՀ սահման տեղափոխելու համար, ներառելով նաև բեռնման և բեռնաթափման ծախսերը՝ այն արժույթով, որով կնքվելու է պայմանագիրը (ներառված են ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի, եվրո)։
Բեռի ապահովագրություն դաշտում պետք է ավելացնել բեռի հետ կապված բոլոր ապահովագրական ծախսերը՝ այն արժույթով, որով կնքվելու է պայմանագիրը (ներառված են ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի, եվրո)։
Այնուհետև, լրացնելով բեռի համախառն քաշը, որը կհաստատվի ապրանքատրանսպորտային բեռնագրում (CMR կամ այլ), նշելով ԱԱՀ դրույքաչափը (20% կամ 0%), մաքսատուրքի դրույքաչափը և սեղմելով հաշվել կոճակը հաշվիչն ավտոմատ կերպով կներկայացնի ձեզ ապրանքի ներմուծման արդյուքում առաջացող վճարների չափը՝ առանձին ներկայացնելով ապրանքի մաքսային արժեքը, վճարվելիք մաքսատուրքերի, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և մաքսավճարների չափը։