You are currently viewing  Մթերային խանութների գործունեության հաշվապահական և հարկային առանձնահատկությունները
Մթերային խանութների հաշվապահական և հարկային առանձնահատկությունները

 Մթերային խանութների գործունեության հաշվապահական և հարկային առանձնահատկությունները

 Մթերային խանութների գործունեության հաշվապահական և հարկային առանձնահատկությունները

1.Հարկման համակարգի ընտրությունը և ռիսկերը

Տնտեսվարողները հաճախ դիմում են հաշվապահին հարման համակարգի ընտրության հարցով։ Հայաստանի Հանրապետությունում մթերային խանութները հիմնականում գորխում են շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի և շահութահարկի համակարգում

Շրջանառության հարկ․ Սա նախընտրելի է փոքր և միջին խանութների համար, քանի որ հաշվառումը համեմատաբար պարզ է։ Սակայն այստեղ առանցքային է ձեռքբերումնների փաստաթղթավորման մակարդաակը, քանի որ փաստաթղթավորված ծախսերը նվազեցնում են հարկը։

Երբ Ձեր նախորդ տարվա իրացման շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը ապա հարկման դաշտի փոփոխություն տեղի կունենա շրջանառության հարկից ԱԱՀ-իև շահութահարկի։ ԱԱՀ-ի դաշտում հաշվառումն պահանջում է ձեռքբերման ԱԱՀ-ի ճշգրիտ հաշվանցումներ  և մատակարարներից ստացված էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիրի խիստ վերահսկողություն։

Հոդված 254

 

2.ՀԴՄ-ների կիրառումը մթերային խանութներում

Մթերային խանութների գործունեության կարևոր առանձնահատկություններից է ՀԴՄ-ի (հսկիչ-դրամարկղային մեքենայի) ճիշտ և պարտադիր կիրառումը։ Քանի որ խանութում վաճառքների մեծ մասը կատարվում է անմիջապես վերջնական սպառողներին, յուրաքանչյուր վաճառքի գործարքի պատշաճ գրանցումը կարևոր է ինչպես հարկային հաշվառման, այնպես էլ դրամական միջոցների վերահսկողության համար։

Հաշվապահի տեսանկյունից անհրաժեշտ է վերահսկել, որ ՀԴՄ-ով գրանցվեն խանութում իրականացվող բոլոր համապատասխան վաճառքները, իսկ օրվա ավարտին կատարվի դրամարկղային գործառնությունների ճիշտ ամփոփում։ ՀԴՄ-ի տվյալները պետք է համապատասխանեն փաստացի վաճառքների և դրամական միջոցների շարժին։

ՀԴՄ-ի կիրառման հիմնական ռիսկերից են՝

  • վաճառքը ՀԴՄ-ով չգրանցելը,
  • սխալ գումարի գրանցումը,
  • ՀԴՄ-ի տվյալների և փաստացի դրամական մնացորդի անհամապատասխանությունը,
  • ՀԴՄ-ի շահագործման և սպասարկման պահանջների չկատարումը։

Այս խախտումները կարող են առաջացնել հարկային պատասխանատվություն, հետևաբար հաշվապահը պետք է ոչ միայն կազմի հարկային հաշվետվությունները, այլև պարբերաբար վերահսկի ՀԴՄ-ի տվյալների և հաշվապահական հաշվառման համապատասխանությունը։

Հոդված 335

 

3.Ապրանքների ձեռքբերման և փաստաթղթավորման առանձնահատկությունները

Մթերային խանութներում ապրանքների տեսականին մեծ է, և ամենօրյա իրականացվում են բազմաթիվ ձեռքբերումներ։ Այդ պատճառով հաշվապահական հաշվառման կարևորագույն խնդիրներից է յուրաքանչյուր ապրանքի ձեռքբերման պատշաճ փաստաթղթավորումը։

Մատակարարներից ստացված հաշիվ-ապրանքագրերը, հարկային հաշիվները և այլ սկզբնական փաստաթղթերը պետք է ճիշտ արտացոլվեն հաշվապահական հաշվառման մեջ։ Հատկապես ԱԱՀ վճարող կազմակերպությունների դեպքում անհրաժեշտ է վերահսկել ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցման հիմքերը։

Մթերային խանութի համար կարևոր է նաև ապրանքային մնացորդների վերահսկողությունը, քանի որ ապրանքների պակասը, վնասը կամ ժամկետի լրանալը կարող են ազդել ինչպես ֆինանսական արդյունքի, այնպես էլ հարկային հաշվարկների վրա։

 

4.Հաշվապահի հիմնական գործառույթները

Մթերային խանութի հաշվապահի աշխատանքը ներառում է ոչ միայն հարկերի հաշվարկ և հաշվետվությունների ներկայացում, այլև ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողություն։ Հաշվապահը պետք է վերահսկի ապրանքների մուտքն ու ելքը, ՀԴՄ-ի շրջանառությունը, բանկային և կանխիկ գործառնությունները, աշխատավարձի հաշվարկը և հարկային պարտավորությունները։

Վստահեք ձեր հաշվապահությունը «Բեսթ Լոջիք» հաշվապահական ընկերությանը։