You are currently viewing Էլեկտրոնային հարկային հաշվետվություն

Էլեկտրոնային հարկային հաշվետվություն

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոն. նորարարություն հաշվապահության ոլորտում

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը հաշվապահական ոլորտում նորարարություն է, որը ներդրվել է 01․06․2020թ-ի ՀՕ-280-Ն որոշմամբ։ Այն թույլ է տալիս կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա։

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի առավելությունները

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի ձևավորում

Էլեկտրոնային կտրոնը ձևավորվում է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին սահմանված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով փոխանցելու և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համար ստանալու ու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունն արտացոլելու միջոցով։

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի կիրառման կանոններ

Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է հարկային մարմնի հաստատած հատուկ ձևաչափով (վեբ ծառայության նկարագիր):

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի կիրառման կանոնների չպահպանումն առաջացնում է Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն։