ԱՁ պետական հաշվառման, գրանցման և դադարեցման ընթացակարգերը
Բովանդակություն
- Որտե՞ղ և ի՞նչ ժամկետներում է իրականացվում հաշվառումը
- Պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը
- Հեռավար (օնլայն) հաշվառման հնարավորությունը
- Պետական հաշվառման մերժման հիմքերը
- Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու (գործունեության դադարեցման) կարգը
-
Որտե՞ղ և ի՞նչ ժամկետներում է իրականացվում հաշվառումը
Հաշվառման մարմինը․ Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումն իրականացվում է ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից (ինչպես նաև սպասարկման կենտրոնում, օրինակ Հայփոստի համապատասխան բաժանմունքներում կամ Մեկ պատուհան գրասենյակում)։
Ժամկետներ․ Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում ԱՁ պետական հաշվառումը կատարվում է անմիջապես 1 աշխատանքային օրվա ընթաքում։
2. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառում իրականացնելու համար
Անձամբ դիմելու դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․
- Անձ հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ
- Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- Դիմում պետական հաշվառման մասին (լրացվում է տեղում)
Օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի նոտարական կարգով թարգմանված տարբերակը (հայերեն) և ՀՀ-ում բնակության/կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։
3. Հեռավար հաշվառում
Հայաստանի Հանրապետությունում գործում է էլեկտրոնային համակարգ, որը թույլ տալիս հաշվառվել որպես ԱՁ առանց գրասենյակ այցելելու։
Դա իրականացվում է e-register.am պաշտոնական կայքի միջոցով։ Հեռավար հաշվառման համար անհրաժեշտ է․
- Նույնականացման քարտ (ID card)
- Էլեկտրոնային ստորագրություն (mID)
- Մուտք գործել e-register.am համակարգ, լրացնել առցանց դիմումը և հաստատել այն էլեկտրոնային ստորագրությամբ։
4.Պետական հաշվառման մերժման հիմքերը
Օրենքով սահմանված են դեպքեր, երբ պետական ռեգիստրը կարող է մերժել ԱՁ հաշվառումը։ Մերժման հիմնական հիմքերն են․
- Ներկայացված փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին։
- Անձը օրենքով սահմանված կարգով զրկված է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից (օրինակ՝ դատարանի վճռով)։
- Անձն արդեն իսկ հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր (անձը չի կարող ունենալ մեկից ավելի ԱՁ հաշվառում)։
- Անձի սնանկության գործընթացը կամ սնանկ ճանաչված լինելու հանգամանքը, եթե օրենքով արգելված է տվյալ ժամանակահատվածում զբաղվել բիզնեսով։
5. Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու (գործունեությունը դադարեցման) կարգը
- ԱՁ գործունեության դադարեցումը (հաշվառումից հանումը) բավականին պարզեցված ընթացակարգ է․
- Դիմումի ներկայացում․ Անձը դիմում է ներկայացնում Պետական ռեգիստրի գործակալություն (անձամբ կամ e-register.am կայքի միջոցով)՝ հաշվառումից հանելու վերաբերյալ։
- Հարկային պարտավորությունների մարում․ Մինչ հաշվառումից հանվելը կամ անմիջապես հետո, ԱՁ-ն պարտավոր է ներկայացնել վերջնական հարկային հաշվետվությունները և մարել բոլոր հարկային պարտավորությունները ՀՀ ՊԵԿ-ի առջև։
- Հաշվառումից հանման ժամկետը․ Պետական ռեգիստրը հաշվառումից հանումն իրականացնում է դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրում։
Հաշվառումից հանելը ֆիզիկական անձին չի ազատում ԱՁ գործունեության ընթացքում առաջացած պարտքերի կամ պարտավորությունների կատարումից։
ԱՁ բացելը և գրանցելը կարող է լինել պարզ գործընթաց, եթե դուք ունեք ճիշտ ուղեցույց։ Կարևոր է հաշվապահական հաշվառման կանոնակարգին հետևելը և հարկային մարմնի պահանջներին բավարարելը, որը Ձեզ կօգնի «Բեսթ Լոգիք» հաշվապահական ընկերությունը
