Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) կողմից սեփական կարիքների համար (օրինակ՝ աշխատակիցների տեղաշարժի, տնօրենի ծառայողական օգտագործման համար) 3րդ երկրից (ոչ ԵԱՏՄ անդամ, օրինակ՝ Չինաստան, ԱՄՆ, Եվրոպական երկրներ) ավտոմեքենա ներմուծելիս առաջանում են հստակ հարկային պարտավորություններ և առանձնահատկություններ։
Գործարքի իրականացումը և մասնակիցները՝
Որպեսզի ավտոմեքենայի ներմուծման ողջ պատկերը լինի պարզ ու հասկանալի, նախ տեսնենք, թե ովքեր են այս գործարքի հիմնական մասնակիցները։
- Վաճառող օտարերկրյա կազմակերպությունը ,
- Գնորդ՝ (ներմուծող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն),
- Բեռնափոխադրող կազմակերպութուն,
- ՀՀ Մաքսային և Հարկային մարմինները,
- Մաքսային բրոկեր (ձեր կազմակերպության անունից մաքսային մարմնում
ԱԱՀ-ի վերաբերյալ․
Ներմուծման ԱԱՀ-ն հնարավոր չէ հաշվանցել, եթե մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվում սեփական կարիքների նպատակով։
Օրենքի բացառությունը (ՀՕ 72-րդ հոդված, 1-ին մաս, 11րդ․ կետ).
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ մարդատար մեքենան ձեռք է բերվում վերավաճառքի կամ վարձույթով տրամադրելու համար։
Մնացած այլ դեպքերում ԱԱՀ-ն պարզապես գումարվում է մեքենայի ինքնարժեքին։
Թեև ԱԱՀ-ն միանգամից չեք հաշվանցում, մեքենայի այդ ամբողջական արժեքը հետագայում մաշվածության (ամորտիզացիայի) միջոցով ամեն ամիս ձևակերպվում է որպես ընկերության ծախս և նվազեցնում ձեր տարեկան շահութահարկը (նվազագույնը 8 տարվա ընթացքում)։
Բեռնափոխադրող կազմակերպության հետ աշխատանքը.
Քանի որ բեռնափոխադրումն իրականացնում է օտարերկրյա ընկերություն, այս պարագայում ձեր կազմակերպությունը հանդիսանում է որպես հարկային գործակալ, ինչը նշանակում է, որ պետք է կատարել ռեզիդենտի շահութահարկի հաշվարկ և պետ․ բյուջե վճարում (Ֆրախտի գծով` 5%), եթե այն երկիրը, որտեղ գործում է տվյալ կազմակերպությունը ՀՀ – ի հետ ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, և տվյալ կազմակերպությունից ունենք ռեզիդենտության տեղեկանք ապա շահութահարկի վճարման պարտավորություն չի առաջանում։
Այսպիսով այս գործարքը հաջողությամբ տեղի կունենա փորձառու հաշվապահական ընկերության վերահսկողության ներքո, քանի որ կան բազմաթիվ նրբություններ, որոնք կարող են խոչնդոտ հանդիսանալ գործարքի իրականացմանը։ Մեր օգնությամբ դուք կտեղեկանաք գործարքի իրականացման բոլոր նրբությունների և անհրաժեշտ քայլերի հաջորդականության մասին։
«Բեսթ լոջիք» հաշվապահական ընկերություն
Հեռ․ +37433701600
