You are currently viewing Լրացուցիչ համաձայնագիր

Լրացուցիչ համաձայնագիր

Աշխատողի հետ լրացուցիչ պայմանագրի կնքում

Երբ աշխատողը գրանցված է որպես գործավարձային բանվոր, հարց է առաջանում, թե արդյոք կարելի է նրա հետ մի քանի օրով կնքել լրացուցիչ պայմանագիր՝ որոշակի աշխատանք կատարելու մասին։

Լրացուցիչ աշխատանքի վճարում

Քանի որ ձևակերպված աշխատող է, ավելի լավ է դրա համար վճարել լրավճար կամ պարգևատրում այդ լրացուցիչ աշխատանքի կատարման դիմաց։ Եթե աշխատողը ունի աշխատանքային պայմանագիր, ապա լրացուցիչ աշխատանք կատարելու համար կարող եք վճարել լրավճար։

Լրավճարի սահմանում

Լրավճարը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից և պարգևատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձևի վարձատրությունն է։

Երկրորդ աշխատատեղում աշխատանքի ընդունելու դեպք

Եթե առաջին աշխատատեղը հաստիքով է, ապա տվյալ մարդուն երկրորդ աշխատատողում ընդունելու համար պետք է կազմեք քաղիրավական պայմանագիր՝ որոշակի ժամկետով, որպեսզի ձեզ մատուցի ծառայություն, ապա և ՊԵԿ-ով գրանցել որպես աշխատող ժամկետը լրանալուց ազատում տվեք, և վճարեք սահմանած գումարը հարկեր։