Չօգտագործված արձակուրդայինի գծով միջին օրական աշխատավարձի հաշվարկ
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Միջին օրական աշխատավարձի հաշվարկման կարգ
Վերջին 12 ամիսների ընթացքում լրիվ ամիսն աշխատած եկամուտների հանրագումարը բաժանել ամիսների թվով, կստանաք միջին աշխատավարձ, այնուհետև բաժանել 21-ի (կամ 25՝ վեց օրյա աշխատանքի դեպքում), կստանաք օրական աշխատավարձ: Դա էլ կբազմապատկեք չօգտագործած արձակուրդի օրերի թվով:
Հաշվառման ենթակա ամիսների որոշում
Ներկայում ձեր ունեցած նախորդ 12 հաշվարկային ամիսների տվյալների հիման վրա, հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու ամիսները:
Իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով: Այնուհետև միջին ամսական աշխատավարձը պետք է բաժանել 21-ի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, կամ 25-ի՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եւ կստանաք միջին օրական աշխատավարձը: Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք մեր կայք:
