Գանձապահի պարտականությունների կատարումը ՍՊԸ-ում. իրավական կարգավորում և պատասխանատվություն
ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, ունի 7 աշխատակից՝ տնօրեն, հաշվապահ, վաճառողուհի և 4 առաքիչ: Կազմակերպության ֆինանսական միջոցները գտնվում են տնօրենի մոտ, և ողջ ֆինանսական շարժը կատարվում է տնօրենի կողմից: Արդյո՞ք այս պարագայում տնօրենը իրավունք ունի կրելու գանձապահի պարտականություններ:
Գանձապահի պարտականությունների կարգավորում
Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի համաձայն, գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:
Գանձապահի առանձին հաստիքի անհրաժեշտություն
Քանի որ կազմակերպության աշխատակիցների թիվը 3-ից ավելի է, անհրաժեշտ է նախատեսել գանձապահի առանձին հաստիք կամ աշխատակիցներից որևէ մեկի վրա դնել լրացուցիչ գանձապահի պարտականություն համապատասխան լրավճարով:
Ընդ որում, այդ աշխատակիցը չի կարող լինել կազմակերպությունում ստորագրության իրավունք ունեցող աշխատակից, որը ենթադրվում է տնօրենն է և գլխավոր հաշվապահը:
Աշխատանքային պայմանագրում փոփոխություն
Աշխատողներից մեկի վրա լրացուցիչ պարտականություն դնելու դեպքում նրա աշխատանքային պայմանագրում կատարվում է փոփոխություն համաձայնագրի հիման վրա, ինչպես նաև աշխատակցի հետ կնքվում է նյութական պատասխանատվության պայմանագիր:
Պատասխանատվություն գանձապահի պարտականությունների խախտման համար
Եթե այնուամենայնիվ գանձապահի պարտականությունները կատարում է տնօրենը, ապա դա կդիտվի Դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտում, որն էլ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով համաձայն Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի:
