You are currently viewing Արձակուրդայինի ձևակերպման կարգը

Արձակուրդայինի ձևակերպման կարգը

Արձակուրդայինի հաշվարկ և ձևակերպում ՀԾ ծրագրում

Ամենամյա արձակուրդի հաշվարկ և ձևակերպումը ՀԾ ծրագրում աշխատողների արձակուրդային վարձատրության հաշվարկման գործընթացն է:

Արձակուրդայինի հաշվարկման քայլեր

Եթե աշխատողը գնում է ամենամյա արձակուրդ, ապա պետք է կատարել հետևյալ քայլերը.

  • Աշխատավարձ բաժնում հաշվարկի ամսաթիվը գրել համապատասխան ամսաթիվը (օրինակ` 30.06.2020թ.)
  • Բացել Աշխատանք աշխատակիցների հետ մատյանը
  • Տվյալ աշխատողի համար տալ արձակուրդայինի հաշվարկ
  • Նշել արձակուրդի ժամանակահատվածը, օրերի քանակը
  • Ծրագիրը հաշվելու է արձակուրդայինի չափը
  • Տալ տվյալ ամսվա աշխատավարձի հաշվարկ և ձևակերպում

Հաշվապահական հաշվառում

Արձակուրդայինի հաշվառման համար կատարվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

Հաշվեգրում

Դտ 712, 713, 811, 812 Կտ 5272 (նայած ինչ ստորաբաժանման աշխատող է)

Վճարում

Դտ 5272 Կտ 251/252 (աշխատողինը)

Եկամտային և դրոշանիշային հարկեր

Դտ 5272 Կտ 524

Սոցիալական վճար

Դտ 5272 Կտ 525

Հարկ է նշել, որ այս ձևակերպումները կարող են փոփոխվել կախված Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխություններից:

Կարող եք ծանոթանալ նաև հաշվապահական այլ հոդվածներին: