Մաքուր աշխատավարձը աշխատողին հաշվեգրված համախառն աշխատավարձի և օրենսդրությամբ սահմանված պարտադիր հարկերի ու վճարների դրական տարբերությունն է, որը փաստացի վճարվում է աշխատողին (փոխանցվում է բանկային հաշվին կամ տրամադրվում կանխիկ)։
Մաքուր աշխատավարձի հաշվարկ իրականացնելիս պետք է հաշվի առնել հետևյալ պարտադիր վճարները՝
Կուտակային կենսաթոշակ
Պարտադիր մասնակցություն. Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից` ծնված 1974թ. և դրանից հետո:
Կամավոր մասնակցություն. Մինչ 1974թ. ծնվածներն, ինչպես նաև ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից:
Գործում են հետևյալ կարգավորումները. Պարտադիր մասնակիցների համար հաշվարկը հետևյալն է. պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի բազային եկամտի 10%-ը.
Եթե բազային եկամուտը 500,000 դրամից պակաս է, ապա 5% վճարվում է անձի, իսկ մյուս 5%-ը պետության կողմից:
Եթե բազային եկամուտը գերազանցում է 500,000 դրամը, սակայն պակաս է նվազագույն (75,000 դրամ) աշխատավարձի 15-ապատիկից՝ 1,125,000 դրամ, ապա պետության կողմից վճարվում է 25,000 դրամ, իսկ մասնակցի կողմից բազային եկամտի 10%-25,000 դրամ։
Եթե բազային եկամուտը գերազանցում է 1,125,000 դրամը, ապա պետության կողմից վճարվում է 25,000 դրամ, իսկ անձի կողմից` 87,500 դրամ:
Դրոշմանիշային վճարներ
Զինծառայողների ապահովագրության «Զինապահ» հիմնադրամի դրոշմանիշային վճարները սահմանվում են հետևյալ չափերով.
Մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1 000 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ
Դրոշմանիշային վճարները փոխանցվում են Կենտրոնական գանձապետարանում բացված 900005001186 հաշվեհամարին։
Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենք հոդված 12
Առողջության ապահովագրություն
Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակում աշխատողների համար սահմանվում են հետևյալ վճարները.
Մինչև 200 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ առողջապահական ապահովագրության վճար չի գանձվում
200 001 – 500 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ առողջապահական ապահովագրություն՝ 4 800 դրամ, որին պետության կողմից կավելացվի ևս 6 000 դրամ
500 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ առողջապահական ապահովագրություն՝ 10 800 դրամ
Եկամտային հարկ
Եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 20%։
Հարկային արտոնություններից օգտվող ՏՏ ոլորտի լիցենզավորված ընկերությունների համար եկամտային հարկը կազմում է 10%:
Եկամտային հարկի մասով նաև գործում է հարկի վերադարձի սխեմա, ստորև ներկայացված տեսանյութում կարող եք ծանոթանալ մանրամասներին։
Ինքնուրույն հաշվարկների դեպքում Որպեսզի հաշվարկները լինեն ճշգրիտ կարող եք կիրառել եկամտահարկի հաշվիչ։
Որպեսզի ստույգ իմանալ աշխատավարձի չափը պետք է կատարել մաքուր աշխատավարձի հաշվարկ կարող եք օգտվեք հետևյալ բանաձևից՝
Մաքուր աշխատավարձը = Համախառն աշխատավարձ – Եկամտային հարկ – Սոցիալական վճարներ – Այլ պարտադիր վճարներ
Թեև կան բազմաթիվ աշխատավաձային հաշվիչներ, սակայն, հաշվի առնելով օրենքների հաճախակի փոփոխությունները, առավել ստույգ լինելու համար պետք է դիմել մասնագետի։
