You are currently viewing Շահութահարկ վճարողներ և դրույքաչափերը Հայաստանում

Շահութահարկ վճարողներ և դրույքաչափերը Հայաստանում

Շահութահարկ վճարողներ և դրույքաչափերը Հայաստանում

Շահութահարկը հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

ՀՕ հոդված 102

 

Շահութահարկ վճարողներ են համարվում՝

  1. Ռեզիդենտ կազմակերպությունները,
  2. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝
  • անհատ ձեռնարկատերերը,
  • նոտարները
  1. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի)
  2. Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

ՀՕ հոդված 103

 

Շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում՝

  • Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող կամ ստացման ենթակա համախառն եկամուտը (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների անձնական եկամուտների),
  • Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի),  ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի համար՝ զուտ ակտիվների հանրագումարը.
  • ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,  (բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող անձնական եկամուտների):

ՀՕ հոդված 104

 

Շահութահարկով հարկման բազա՝

  • Ռեզիդենտների դեպքում՝ հարկման բազան համարվում է համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը։
  • Ներդրումային ֆոնդերի դեպքում՝ զուտ ակտիվների հանրագումարը՝ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած կարգով։
  • Ոչ ռեզիդենտների դեպքում՝ մշտական հաստատության միջոցով գործունեություն իրականացնողների համար՝ հարկվող շահույթը, իսկ առանց հաստատության գործողների համար՝ համախառն եկամուտը։

Շահութահարկի դրույքաչափերը տարբեր են՝ կախված հարկ վճարողի կարգավիճակից և եկամտի տեսակից։

ՀՕ հոդված 105

 

Դրույքաչափերը՝

  • Ռեզիդենտ կազմակերպությունների և ՀՀ-ում մշտական հաստատության միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների համար՝ 18%։
  • Ներդրումային և արժեթղթավորման հիմնադրամների համար՝ 0.01%։
  • Շրջանառության հարկով հարկվող անհատ ձեռնարկատերերի համար՝ ամսական 5,000 դրամ (վերջնական պարտավորություն)։
  • Հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար՝ 23%։

Ոչ ռեզիդենտների համար (առանց մշտական հաստատության)։

  • Ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրական վճարներ, փոխադրում (ֆրախտ)՝ 5%։
  • Պասիվ եկամուտներ՝ 10%։
  • Շահաբաժիններ՝ 5%։
  • Արժեթղթերի օտարումից ստացված ակտիվների հավելաճ՝ 0%։
  • Այլ կազմակերպություններում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի օտարումից ստացված հավելաճ՝ 18%։
  • Այլ եկամուտներ, որոնք վերը նշված չեն՝ 20%։

ՀՕ հոդված 125

 

Շահութահարկի ճիշտ կառավարումը միայն հաշվետվություն հանձնելը չէ․ Դա Ձեր բիզնեսի ֆինանսական անվտանգությունն է, ռեսուրսների խնայողությունը և ծախսերի օրինական օպտիմալացումը։

Դե իսկ եթե փնտրում եք փորձառու և վստահելի հաշվապահների, ապա Բեսթ Լոջիք հաշվապահական գրասենյակը սիրով Ձեզ կառաջարկի որակյալ հաշվապահական ծառայություններ՝ հիմնված փորձի և պատասխանատվության վրա։