Շահութահարկ վճարողներ և դրույքաչափերը Հայաստանում
Շահութահարկը հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
Շահութահարկ վճարողներ են համարվում՝
- Ռեզիդենտ կազմակերպությունները,
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝
- անհատ ձեռնարկատերերը,
- նոտարները
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի)
- Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում՝
- Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող կամ ստացման ենթակա համախառն եկամուտը (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների անձնական եկամուտների),
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի համար՝ զուտ ակտիվների հանրագումարը.
- ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, (բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող անձնական եկամուտների):
Շահութահարկով հարկման բազա՝
- Ռեզիդենտների դեպքում՝ հարկման բազան համարվում է համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը։
- Ներդրումային ֆոնդերի դեպքում՝ զուտ ակտիվների հանրագումարը՝ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած կարգով։
- Ոչ ռեզիդենտների դեպքում՝ մշտական հաստատության միջոցով գործունեություն իրականացնողների համար՝ հարկվող շահույթը, իսկ առանց հաստատության գործողների համար՝ համախառն եկամուտը։
Շահութահարկի դրույքաչափերը տարբեր են՝ կախված հարկ վճարողի կարգավիճակից և եկամտի տեսակից։
Դրույքաչափերը՝
- Ռեզիդենտ կազմակերպությունների և ՀՀ-ում մշտական հաստատության միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների համար՝ 18%։
- Ներդրումային և արժեթղթավորման հիմնադրամների համար՝ 0.01%։
- Շրջանառության հարկով հարկվող անհատ ձեռնարկատերերի համար՝ ամսական 5,000 դրամ (վերջնական պարտավորություն)։
- Հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար՝ 23%։
Ոչ ռեզիդենտների համար (առանց մշտական հաստատության)։
- Ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրական վճարներ, փոխադրում (ֆրախտ)՝ 5%։
- Պասիվ եկամուտներ՝ 10%։
- Շահաբաժիններ՝ 5%։
- Արժեթղթերի օտարումից ստացված ակտիվների հավելաճ՝ 0%։
- Այլ կազմակերպություններում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի օտարումից ստացված հավելաճ՝ 18%։
- Այլ եկամուտներ, որոնք վերը նշված չեն՝ 20%։
Շահութահարկի ճիշտ կառավարումը միայն հաշվետվություն հանձնելը չէ․ Դա Ձեր բիզնեսի ֆինանսական անվտանգությունն է, ռեսուրսների խնայողությունը և ծախսերի օրինական օպտիմալացումը։
Դե իսկ եթե փնտրում եք փորձառու և վստահելի հաշվապահների, ապա Բեսթ Լոջիք հաշվապահական գրասենյակը սիրով Ձեզ կառաջարկի որակյալ հաշվապահական ծառայություններ՝ հիմնված փորձի և պատասխանատվության վրա։
