ԱԱՀ, շահութահարկ և շրջանառության հարկ․ Փոխկապակցվածությունը և հարկային համակարգերը
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ տնտեսավարողները (ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ և այլն) կարող են գործել հարկման երկու հիմնական համակարգերից մեկում՝ Ընդհանուր(ԱԱՀ + շահութահարկ) կամ հատուկ (շրջանառության հարկ)։
Հարկման հատուկ համակարգ
- Շրջանառության հարկ
Շրջանառության հարկը պետական հարկ է, որը փոխարինում է ԱԱՀ-ն և (կամ) շահութահարկին․
- Կազմակերպությունների համար (օրինակ՝ ՍՊԸ, ՓԲԸ) այն փոխարինում է և՛ ԱԱՀ-ին, և՛ շահութահարկին։
- Անհատ ձեռնարկատերերի համար այն փոխարինում է ԱԱՀ-ին։
Այս համակարգը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։
Հարկման ընդհանուր համակարգ
- ԱԱՀ + Շահութահարկ
Այս համակարգի դեպքում՝
- Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) 20%է, արտահանման համար ԱԱՀ-ն 0% է,
- Շահութահարկը 18%-23%է՝ առանց տարեկան իրացման շրջանառության սահմանափակման։
Այս համակարգը հատկապես հարմար է խոշոր ընկերությունների համար, որոնք գերազանցում են շրջանառության հարկի շեմը։
Շրջանառության հարկն ընդդեմ Շահութահարկի
Շրջանառության հարկի և շահութահարկի միջև հիմնական տարբերությունը կայանում է հարկի հաշվարկման բազայի մեջ: Շրջանառության հարկը կիրառվում է այն ընդհանուր եկամտի նկատմամբ, որը բիզնեսը վաստակում է վաճառքներից տվյալ ժամանակահատվածում՝ առանց որևէ ծախս նվազեցնելու: Սա այն պարզ է դարձնում, բայց հաշվի չի առնում, թե իրականում որքան է ծախսում բիզնեսը:
Ի հակադրություն, շահութահարկը հիմնված է շահույթի վրա, որն արտացոլում է բիզնեսի իրական ֆինանսական արդյունքը ծախսերը հաշվի առնելուց հետո: Շահույթն այն գումարն է, որը մնում է ընդհանուր հասույթից հանելով բիզնեսի բոլոր ծախսերը:
Գոյություն ունի շահույթի երկու տեսակ.
- Համախառն շահույթ՝ շրջանառությունից հանած ուղղակի ծախսերը (ապրանքների կամ ծառայություններ)
- Զուտ շահույթ՝ համախառն շահույթից հանած բոլոր այլ ծախսերը (վարձավճար, աշխատավարձեր, ծրագրային ապահովում, ապահովագրություն և այլն):
Շրջանառության հարկն ընդդեմ ԱԱՀ-ի
Շրջանառության հարկի և ԱԱհ-ի միջև հիմնական տարբերությունը կայանում է հաշվարկման մեխանիզմի և հարկման բազայի մեջ։ Շրջանառության հարկը պարզեցված համակարգ է, որտեղ հարկը հաշվարկվում է ուղղակի իրացման ընդհանուր շրջանառությունից (հասույթից)՝ առանց ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցելու։
ԱԱհ-ն հիմնված է ավելացված արժեքի վրա և հաշվարկվում է վաճառքիներից հաշվարկված ԱԱՀ-ի ձեռքբերումների հաշիվ-վավերագրում առանձնացված ԱԱՀ-ի տարբերությամբ։
Բացառություններ, երբ շրջանառության հարկ վճարողը վճարում է ԱԱՀ կամ Շահութահարկ
Չնայած շրջանառության հարկի համակարգում գտնվելուն՝ որոշակի գործարքների մասով առաջանում են ԱԱՀ-ի կամ շահութահարկի պարտավորություններ։
Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Եթե ՀՀ-ում գրանցված ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն՝ շրջանառության հարկով աշխատող, ծառայություններ է ստանում օտարերկրյա (ոչ ռեզիդենտ) ընկերությունից, որը ՀՀ-ում գրանցված չէ, ապա ՀՀ տնտեսավարողը հանդես է գալիս որպես հարկային գործակալ։ Նա պարտավոր է այդ ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարվող գումարից պահել և ՀՀ պետական բյուջե վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ (ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ ներմուծվող ծառայության անուղղակի ԱԱՀ)։
Շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը գործունեության այդ տեսակների մասով (անկախ գործունեության տեսակների քանակից) շահութահարկը վճարում են ամսական 5000 դրամի չափով, որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն։
Ապրանքների ներմուծման ԱԱՀ
Շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարողներն արտերկրից (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից) ապրանքներ ներմուծելիս պարտավոր են վճարել 20% ԱԱՀ․
- ԵԱՏՄ երկրներից ներմուծման դեպքում՝ ԱԱՀ-ն վճարվում է և ներմուծման հարկային հայտարարագիրն ու հայտարարությունը ներկայացվում է միչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը։
- Կարևոր տարբերություն․ Ներմուծման դեպքում վճարված ԱԱՀ-ն շրջանառության հարկ վճարողի համար դառնում է ծախս, մտնում է ապրանքի ինքնարժեքի մեջ և չի հաշվանցվում, ի տարբերություն ԱԱՀ վճարողների։
Շրջանառության հարկի դաշտում աշխատելը չի ազատում ԱԱՀ-ից կամ շահութահարկից, եթե հաշվի չառնվեն օրենքի բացառությունները։ Մեկ անուշադրությունը կարող է հանգեցնել ավելորդ ֆինանսական կորուստների։
Ուստի տուգանքներից խուսափելու, հարկերը ճիշտ հաշվարկելու համար կարող եք ձեր հաշվապահությունը վստահել ինձ, փորձառու հաշվապահին։
