You are currently viewing Եկամտային հարկի վերադարձի և փոխհատուցման համակարգը Հայաստանում
եկամտային հարկի վերադարձ

Եկամտային հարկի վերադարձի և փոխհատուցման համակարգը Հայաստանում

Եկամտային հարկի վերադարձի և փոխհատուցման համակարգը Հայաստանում

1. Եկամտային հարկի վերադարձ՝ հիպոտեկային վարկի դեպքում

Բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով վերցված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով վերադարձվում է վարձու աշխատողի վճարված եկամտային հարկը։

1․1 Ովքեր կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձից 

Արտոնությունը տարածվում է բացառապես աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի վրա։ Անհատ ձեռնարկատերերի կամ քաղաքացիաիրավաբանական պայմանագրերից վճարված հարկերը չեն վերադարձվում։

Վերադարձը գործում է կառուցապատողից անմիջապես բնակարան կամ տուն ձեռք բերելու, պետական կամ համայնքային բնակարան ծրագրով գնելու կամ սեփական տան կառուցման դեպքում։

Գույքի առավելագույն արժեքը․ գործարքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն ՀՀ դրամը։

2018թ․ հունվարի 1-ից հետո նույն շահառուն (վարկառուն կամ համավարկառու) կարող է օգտվել արտոնությունից միայն մեկ հիպոտեկային պայմանագրով։

1․2 Եկամտային հարկի վերադարձի չափը և հաշվառման կարգը

Վերադարձն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ։ Յուրաքանչյուր եռամսյակի համար վերադարձվող գումարը սահմանափակվում է հետևյալ ցուցանիշներից նվազագույնով․

1․ Տվյալ եռամսյակում վարձու աշխատողի մասով փաստացի հաշվարկված և վճարված եկամտային հարկ

2․ Տվյալ եռամսյակում հիպոտեկային վարկի սպասարկման համար փաստացի վճարված տոկոսների գումարը

3․ Եռամսյակային առավելագույն սահմանաչափ․

  • 2025թ․ հունվարի 1-ից հետո ստացված վարկերի համար՝ առավելագույնը 750,000 դրամ
  • 2018-2024թթ․ ստացված վարկերի համար՝ առավելագույն 1,5 միլիոն դրամ։

1․3 Հիպոտեկային վարկի եկամտային հարկի վերադարձի համակարգի դադարեցման ժամկետները

Երևան քաղաք

1-ին գոտում դադարեցվել է  2022թ․ հուլիսի 1-ից

2-րդ գոտում դադարեցվել է  2023թ․ հունվարի 1-ից

3-րդ գոտում դադարեցվել է  2023թ․ հուլիսի 1-ից

Մնացած բոլոր գոտիներում դադարեցվել է 2025թ․ հունվարի 1-ից

Մարզեր

Արագածոտն, Արարատ, Արմավիր, Կոտայք — չի կիրառվի 2027թ․ հունվարի 1-ից

Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք — չի կիրառվելու 2029թ․ հունվարի 1-ից։ Արտոնությունը շարունակում է գործել ՀՀ կառավարության կողմի սահմանված սահմանամերձ բնակավայրերում գտնվող անշարժ գույքերի համար։

ՀՀ հոդված 160

 

2. Ուսման վարձի փոխհատուցում

Վարձու աշխատող հանդիսացող ուսանողները կարող են իրենց վճարած եկամտային հարկից փոխհատուցում ստանալ վճարված ուսման վարձի չափով

21 Փոխհատուցման պայմանները

Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ՀՀ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողները

Արտոնությունը գործում է ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով լրիվ բեռնվածությամբ բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում և ռեզիդենտուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը։

Սահմանափակումներ

Փոխհատուցումից կարելի է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար։

Վերադարձվող գումարը չի կարող գերազանցել մեկ տարվա ընթացքում աշխատողի վճարած եկամտային հարկի ընդհանուր գումարը կամ փաստացի վճարած ուսման վարձը։

Եթե անձը նույն ժամանակահատվածում օգտվում է  հիպոտեկային վարկի վերադարձից, ապա նա չի կարող ուսման վարձի վերադարձից։ իրավունք ունի օգտվել միայն մեկից։

ՀՀ հոդված 160․1

 

3.Սոցիլական ծախսերի փոխհատուցում

Ֆիզիկական անձինք կարող են փոխհատուցում ստանալ տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերի դիմաց։

Պարտադիր պայման․ Սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու համար ֆիզիկական անձը պարտավոր է սահմանված կարգով և ժամկետներուն հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկ։

ՀՀ հոդված 158

 

4.Շահաբաժինների վերաներդրումից եկամտային հարկի վերադարձ

Եթե ֆիզիկական անձը ստանում է շահաբաժին ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունից և այդ շահաբաժինը նույն հարկային տարվա ընթացքում վերաներդնում է նույն կազմակերպության կանոնադրական կապիտալում կամ բաժնեհավաք կապիտալում։

Պետական բյուջեից փոխհատուցում չի կատարվում, եթե շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ձևավորվող շահույթից բաշխվող շահաբաժիններից վճարված եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման կամ այլ վարչական ակտով արձանագրված խաղտում։

  ՀՀ հոդված 159

 

Եկամտային հարկի վերադարձը կարևոր ֆինանսական աջակցություն է վարձու աշխատողների համար, ովքեր ձեռք են բերում կամ կառուցում են բնակարան, համարվում են ուսանող։ Չնայած համակարգում տեղի ունեցող փոփոխություններին և սահմանափակումներին, այն շարունակում է մնալ արդյունավետ գործիք վարձու աշխատողնների համար։