You are currently viewing Եկամտային հարկ — սահմանումը, կիրառությունը և դրույքաչափերը
Եկամտային հարկ , ekamtayin hark

Եկամտային հարկ — սահմանումը, կիրառությունը և դրույքաչափերը

1․ Ի՞նչ է եկամտային հարկը և ովքե՞ր են այն վճարում

Եկամտային հարկը ՀՀ հարկային համակարգի պետական հարկատեսակներից է, որը գանձվում է ֆիզիկական անձանց ստացված եկամտից՝ օրենքով սահմանված չափով, կարգով և ժամկետներում։ Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ԱՁ-ները և նոտարները՝ միայն իրենց անձնական եկամուտների մասով։

ՀՕ հոդված 139

 

2․ Ի՞նչն է համարվում հարկման օբյեկտ և ինչպ՞ս է հարկվում

Եկամտային հարկով հարկման օբյեկտը տարանջատվում է ըստ անձի հարկային կարգավիճակի․

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ-ում թե՛ ներքին, թե՛ արտաքին աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը։

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը։

Բացառություններ Թե՛ ռեզիդենտների, թե՛ ոչ ռեզիդենտների դեպքում համախառն եկամուտի մեջ չեն ներառվում ՀՀ-ում հաշվառված ԱՁ-ների և նոտարների ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները։ Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից մշտական հաստատության գործունեության արդյունքում ստացված եկամուտները։

Եկամտային հարկի հաշվառումն իրականանում է հետևյալ 2 մեթոդներով՝

1․ Հաշվեգրման մեթոդ․ Հարկը հաշվարկվում է այն ամսում երբ աշխատանքը կատարվել է անկախ նրանից՝ գումարը փաստացի վճարվել է, թե ոչ։ Հաշվեգրման մեթոդով է հաշվառվում աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները։

2․ Դրամարկղային մեթոդ․ Հարկը հաշվարկվում է միայն այն ամսում, երբ գումարը փաստացի ստացվել է (կանխիկ կամ անկանխիկ)։ Դրամարկղային մեթոդով է հաշվառվում պասիվ եկամուտները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացվող եկամուտները, պետական բյուջեից տրվող եկամուտները և այլն։

ՀՕ հոդված 141,ՀՕ հոդված 142

Ի՞նչ է եկամտային հարկով հարկմա բազան և ինչպե՞ս է այն որոշվում

Հարկման բազան այն արժեքային արտահայտությունն է (եկամուտը), որի նկատմամբ  կիրառվում է հարկի դրույքաչափը։

Հարկման բազան = Համախառն եկամուտ – Նվազեցվող եկամուտներ

Որո՞նք են  նվազեցվող եկամուտները

 

  • Նպաստները (բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները)
  • Բոլոր տեսակի կենսաթոշակները
  • Ապահովագրական հատուցումները (բացառությամբ մի քանի դեպքերի)
  • ՀՀ-ի կողմից ֆիզ․ անձի օգտին կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում պետ․ բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները
  • Ալիմենտները (ապրուստավճարները)
  • արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ստացվող եկամուտները
  • ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները.

 

Եվ մի շարք այլ՝ օրենսգրքով սահմանված եկամուտներ։

ՀՕ հոդված 147

Եկամտային հարկի դրույքաչափերը

  • Ընդհանուր դրույքաչափ — 20%
  • Ստացված տոկոսներ – 10%
  • Վարձակալության գծով եկամուտներ – 10% (բացառությամբ հարկային տարվա ընթացքում 60 մլն․ դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար լրացուցիչ 10%)
  • Ստացված շահաբաժիններ — 5%
  • Գույքի օտարում – 10% բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի
  • Կառուցապատողի կողմից շենքի օտարումից ստացվող եկամուտներ — 20%

Եվ այլն․․․

ՀՕ հոդված 150

 

 

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել +374 33 701600 հեռախոսահամարով՝ «Բեսթ Լոջիք» հաշվապահական ընկերություն։