You are currently viewing Բարձր տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցությունը և հարկային կարգավորուները

Բարձր տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցությունը և հարկային կարգավորուները

Բարձր տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցությունը և հարկային կարգավորուները

Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է ամենաարագ աճող և ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից մեկը։ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքը և  ՀՀ Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթները սահմանում են ոլորտի սուբյեկտների իրավահարկային ռեժիմը, արտոնությունների կիրառման չափանիշներն ու պետական աջակցության ձևերը։

 

Բովանդակություն

  • Պետական աջակցության սուբյեկտները և դիմելու պայմանները
  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ձևերը (եկամտային հարկի փոխհատուցում)
  • Առանցքային կետեր և սահմանափակումներ
  • ՀՀ Հարկային Օրենսգրքով սահմանված արտոնությունները

 

  1. Պետական աջակցության սուբյեկտները և դիմելու պայմանները

Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ աջակցության համակարգից օգտվելու իրավասություն ունեն՝

  • Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները
  • Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը (ԱՁ)

ԲՏԱ հոդված 6

Որոնք իրականացնում են ՀՀ կառավարության սահմանած տնտեսական գործունեության դասակարգչին համապատասխանող ոլորտային գործունեություն։

Պետական աջակցություն ստանալու հիմնական պայմանը

Տնտեսավարող սուբյեկտը համարվում է պետական աջակցության իրավասու, եթե հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով (ըստ ԱԱՀ-ի կամ Շրջանառության հարկի հարկային հաշվարկների) նրա ընդհանուր իրացման շրջանառության առնվազն 90%-ը ձևավորվել է բացառապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից։

ԲՏԱ հոդված 3

 

  1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ձևերը (եկամտային հարկի փոխհատուցում)

Պետական աջակցությունն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտին եկամտային հարկի մասնակի հետվերադարձի միջոցով՝ հետևյալ ուղղություններով․

Աշխատանքային միգրանտների ներգրավում Ոլորտում մասնագիտական աշխատանք իրականացնող օտարերկրյա մասնագետների  (վարձու աշխատողների կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների) վարձատրությունից հաշվարկված անձնական եկամտային հարկի 60%-ի չափով։

Նոր կադրերի ինտեգրում Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջին անգամ աշխատանքային գործունեություն սկսող մասնագետների աշխատավրձից հաշվարկված եկամտային հարկի 60%-ի չափով։

Մասնագիտական որոկավորման բարձրացումՎերապատրաստման դասընթացները հաջողությամբ հանձնած աշխատակիցների մասով հաշվարկված եկամտային հարկի 50%-ի չափով։

 

  1. Առանցքային կետեր և սահմանափակումներ

Ժամկետային սահմանափակում Աշխատանքային միգրանտնների մասով նախատեսված աջակցության մեխանիզմն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը։

Աջակցության առավելագույն շեմ․ Հաշվետու ժամանակաշրջանում տնտեսավարողին տրամադրվող ընդհանուր պետական աջակցությունների հանրագումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ը:

Անցում հարկման ընդհանուր համակարգինՇրջանառության հարկի համակարգում գործող սուբյեկտները պետական աջակցությունից օգտվելու 3-րդ  օրացուցային տարին լրանալուց հետո պարտավոր են անցում կատարել հարկման ընդհանուր համակարգ (ԱԱՀ և շահութահարկ)՝ աջակցության իրավունքը պահպանելու համար։

ԲՏԱ հոդված 5

 

  1. ՀՀ Հարկային Օրենսգրքով սահմանված արտոնությունները

Բացի պետական աջակցության ծրագրերից, ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված են հետևյալ հարկային դրույթները․

Շատ ձեռնարկատերեր կարծում են, որ Հայաստանում գոյություն ունի հատուկ «IT հարկային ռեժիմ», որը ավտոմատ կերպով կիրառվում է տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ։

Իրականում հարկային համակարգը գործում է այլ կերպ․ մեկ ընդհանուր արտոնության փոխարեն հայկական ընկերությունները կարող են աշխատել տարբեր հարկային ռեժիմների շրջանակում՝ կախված իրենց չափից, շրջանառությունից և բիզնես մոդելից։

Ստորև ներկայացնում ենք, թե ինչ հիմնական արտոնություններ են սահմանված ՀՀ Հարկային օրենսգրքում՝

Եկամտային հարկի արտոնյալ դրույքաչափԿառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտային հարկը հաշվարկում է 10% դրույքաչափով:

ՀՕ հոդված 150

 

ԱԱՀ-ից ազատումԾրագրային ապահովման մշակման և ՏՏ ծառայությունների մատուցումը ոչ ռեզիդենտ պատվիրատուներին դիտարկվում է որպես ծառայությունների արտահանում և ազատված է ԱԱՀ-ից կամ հարկվում է 0% դրույքաչափով։

ՀՕ հոդված 65

ՀՕ հոդված 39

 

Շրջանառության հարկի արտոնությունը՝  Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտները հարկվում են 1% արտոնյալ դրույքաչափով։

ՀՕ հոդված 258

 

Որպես հաշվապահական և հարկային մասնագետ՝ փաստում եմ, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտի հարկային արտոնություններն ու պետական աջակցության մեխանիզմները բիզնեսի աճն ապահովող իրական գործիքներ են։ Դրանց ճիշտ և գրագետ կիրառումը թույլ է տալիս օրինական ճանապարհով նվազեցնել հարկային բեռը, օպտիմալացնել ծախսերը և ազատված ռեսուրսներն ուղղել ընկերության ընդլայնմանը՝ ձեր գաղափարները վերածելով մրցունակ ու ֆինանսապես ամուր բիզնեսի։