Եկամտային հարկ
1. Եկամտային հարկի էությունը և հարկ վճարողները
Եկամտային հարկը պետական բյուջե վճարվող ուղղակի հարկատեսակ է, որով հարկվում են ֆիզիկական անձանց ստացած եկամուտները։
Հարկ վճարողներ են հանդիսանում՝
Ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձինք, որոնք հարկային տարում ՀՀ-ում փաստացի գտնվել են 183 կամ ավելի օր, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում։
Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք
Անհատ ձեռնարկատերերը (ԱՁ) և նոտարները՝ բացառապես իրենց անձնական եկամուտների մասով։
2. Հարկման օբյեկտը և հարկման բազան
Հարկման օբյեկտ
Հարկման օբյեկտ է համարվում ֆիզիկական անձանց ստացած համախառն եկամուտը։
- Ռեզիդենտների համար՝ ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս (համաշխարհային աղբյուրներից) ստացված բոլոր եկամուտները, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված ԱՁ և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների։
- Ոչ ռեզիդենտների համար՝ բացառապես ՀՀ աղբյուրներից ստացված եկամուտները, բացառությամբ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների։
Եկամուտների հիմնական տեսակները
- Աշխատանքային եկամուտներ (աշխատավարձ, պարգևատրումներ, հավելավճարներ),
- Քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված եկամուտները (ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում),
- Պասիվ եկամուտներ (տոկոսներ, ռոյալթիներ, շահաբաժիններ, վարձակալական վճարներ),
- Գույքի օտարումից ստացվող եկամուտներ:
Հարկման բազա
Հարկման բազան հարկման օբյեկտի դրամական արտահայտությունն , որի նկատմամբ կիրառվում են սահմանված դրույքաչափերը։
Հարկման բազան = Համախառն եկամուտ – Նվազեցվող եկամուտներ
3. Եկամտային հարկի դրույքաչափերը
ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված են եկամտային հարկի տարբերակված դրույքաչափեր՝ կախված եկամտի աղբյուրներից և բնույթից։
| Ժամանակահատված | Եկամտային հարկի դրույքաչափը |
| 2020 թվականի հունվարի 1-ից | 23 տոկոս |
| 2021 թվականի հունվարի 1-ից | 22 տոկոս |
| 2022 թվականի հունվարի 1-ից | 21 տոկոս |
| 2023 թվականի հունվարի 1-ից | 20 տոկոս |
20%՝ կիրառվում է
- Աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների և քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված եկամուտների նկատմամբ,
- Կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների նկատմամբ,
- Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտների նկատմամբ։
10%՝ կիրառվում է պասիվ եկամուտների մեծ մասի նկատմամբ․
- Բանկային ավանդների և արժեթղթերի տոկոսներ,
- Ռոյալթիներ,
- Գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներ (բացառությամբ տարեկան 60 միլիոն դրամը գերազանցող մասի համար կիրառվում է լրացուցիչ 10% դրույքաչափ),
- Գույքի օտարումից ստացված եկամուտներ (բացառությամբ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կամ պայմանագրային ներդրումային ֆոնդում գույքի ներդրումը):
5%` կիրառվում է ստացված շահաբաժինների (դիվիդենդների) նկատմամբ։
1%՝ կիրառվում է կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ։
Եկամտային հարկի հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացումը և հարկի վճարման ժամկետները
| Ներկայացնող | Հաշվարկի (փաստաթղթի) տեսակ | Հաշվետու ժամանակաշրջան | Հաշվարկի (փաստաթղթի) ներկայացման ժամկետ | Հարկի վճարման ժամկետ |
| Հարկային գործակալ | Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ | Աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն | ||
| Հարկային գործակալ | Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ | ամիս | Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ | Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ |
| Հարկային գործակալ | Տեղեկություններ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին | տարի | Մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ | |
| Հարկային գործակալի պարտականություններից ազատված եկամուտ վճարողի աշխատողներ | Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկ | ամիս | Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ | Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ |
| Ֆիզիկական անձ | Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ | տարի | Մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ | Մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ |
4. Եկամտային հարկի արտոնությունները և նվազեցումները
Օրենսդրությամբ նախատեսված են ինչպես եկամտային հարկից լրիվ ազատման, այնպես էլ վճարված հարկի հետվերադարձի (փոխատուցման) արտոնություններ։
- Նվազեցվող (չհարկվող) եկամուտներ
Այս եկամուտները չեն ներառվում հարկման բազայում
Սոցիալական․ Կենսաթոշակներ, ալիմենտներ,պատվովճարներ, դոնորության վճարներ, սոցիալական օգնություն։
Զինծառայողների․ Զինծառայության հետ կապված ոչ դրամական բավարարում, ժամկետայինների դրամական ապահովություն, զոհված/ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների միանվագ վճարներ և վնասի փոխհատուցումներ։
Գույքի օտարում․ Ֆիզիկական անձից ստացված ժառանգություն/ նվիրատվություն, ինչպես նաև սեփական ավտոմեքենայի կամ անձնական գույքի վաճառք (եթե ձեռնարկատիրական չէ)։
ԵՎ այլն․․․
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել +374 33 701600 հեռախոսահամարով՝ «Բեսթ Լոջիք» հաշվապահական ընկերություն։
