Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի կնքում և հարկային պարտավորություններ
Անշարժ գույքը վարձակալության տալիս պայմանագիր չկնքելու դեպքում վարչական տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ եկամտային հարկը 10 տոկոս է:
Պայմանագրի նոտարական վավերացում և պետական գրանցում
Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե գործարքի կողմերից մեկը ֆիզիկական անձ է: Այնուհետև այն ենթակա է պետական գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ում նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե այդ պայմանները չեն պահպանվել, ապա պայմանագիրը համարվում է առոչինչ, այսինքն՝ չկնքված:
Հետևանքներ
Այսպիսի դեպքերում վարչական տուգանքի խնդիր չի բարձրացվում, այլ առաջանում են անշահավետ իրավական հետևանքներ: Օրինակ, սահմանված կարգով և որոշակի հարկատեսակով աշխատելու դեպքում չես կարող վարձավճարը ծախսագրել:
Երբ երկու կողմերն էլ իրավաբանական անձինք են
Եթե երկու կողմերն էլ իրավաբանական անձինք են, ապա նոտարական վավերացումը պարտադիր պայման չէ: Կարող եք կնքել պայմանագիր, սակայն պետք է հաշվի առնել, որ վարձավճարը պետք է պակաս չլինի կադաստրային արժեքի 2,5 %-ից տարվա համար:
Ծախսերի հիմնավորում
Ծախսը հիմնավորող փաստաթուղթը հաշիվ վավերագիրն է: Եթե այն դուրս է գրվել ՀՕ 55-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ապա կարող եք ծախսագրել: Հաշիվը պետք է դուրս գրվի ամեն ամիս:
