You are currently viewing Հարկերի մասին հաճախ տրվող հարցեր ու պատասխաններ

Հարկերի մասին հաճախ տրվող հարցեր ու պատասխաններ

📊 Հարցեր և պատասխաններ հարկերի մասին

Հարցեր հարկերի մասին շատ են, բայց մենք փորձ կանենք պատասխանել ամենահաճախ տրվող հարցերին։

🧾 Դեկրետ և երեխայի խնամք

Եթե անձը գտնվել է դեկրետում և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում էլի գնացել է դեկրետ, արդյոք կազմակերպությունը պարտավոր է կրկնակի վճարել 3 000 ՀՀ դրամը։

Պատասխանն է՝ ոչ, պարտավոր չէ կրկնակի վճարել 3 000 ՀՀ դրամը։

📉 Փոխնակ մայրություն

Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով։

Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար։