📊 Հարցեր և պատասխաններ հարկերի մասին
Հարցեր հարկերի մասին շատ են, բայց մենք փորձ կանենք պատասխանել ամենահաճախ տրվող հարցերին։
🧾 Դեկրետ և երեխայի խնամք
Եթե անձը գտնվել է դեկրետում և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում էլի գնացել է դեկրետ, արդյոք կազմակերպությունը պարտավոր է կրկնակի վճարել 3 000 ՀՀ դրամը։
Պատասխանն է՝ ոչ, պարտավոր չէ կրկնակի վճարել 3 000 ՀՀ դրամը։
📉 Փոխնակ մայրություն
Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով։
Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար։
