Բիզնեսում ֆինանսական կայունության և վստահելի գործունեության հիմքը պրոֆեսիոնալ հաշվապահությունն է։ Հարկային օրենսդրության պահանջներին խստորեն հետևելն ու հաշվետվություններն ճիշտ ժամանակին ներկայացնելն ապահովում են ոչ միայն օրինականություն, այլ բիզնեսի զարգացում։
Հաշվապահական ծառայություններ են հանդիսանում՝
-
Հարկային և հաշվապահական հաշվառում
- Փաստաթղթաշրջանառության վարում․ Հաշիվ-ապրանքագրերի, դուրսգրված հարկային հաշիվների, հաշիվների, ակտերի կազմում և հաշվառում։
- Հարկային հաշվետվությունների պատրաստում և հանձնում․ ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, շահութահարկի, եկամտային հարկի և այլ պարտադիր վճարների հաշվարկ ու ներկայացում։
- Բանկային գործառնություններ․ Փոխանցումների իրականացում, բանկային հաշիվների քաղվածքների մշակում և ինտեգրում հաշվապահական ծրագրերին։
-
Ֆինանսական կառավարում և վերլուծություն
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում․ Հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, դրամական միջոցների հոսք։
- Ինքնարժեքի հաշվարկ․ Ապրանքների կամ ծառայությունների իրական ինքնարժեքի հաշվառում և վերլուծություն։
- Բյուջետավորում և պլանավորում․ Ընկերության եկամուտների և ծախսերի կանխատեսում, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարում։
-
Խորհրդատվություն և օպտիմալացում
- Հարկային պլանավորում և օպտիմալացում․ Օրենքի շրջանակներում գործարքների և հարկման դաշտի ճիշտ ընտրության միջոցով հարկային պարտավորությունների օպտիմալացում։
- Տրանսֆերային գնագոյացում․ Փոխկապակցված անձանց միջև իրականացվող գործարքների վերլուծություն և անհրաժեշտ փաստաթղթավորում։
-
Աշխատավարձի հաշվարկ և կադրային գործավարություն
- Աշխատավարձի հաշվարկ․ Աշխատավարձերի, հավելավճարների, արձակուրդայինների, բյուլետենների և օրենքով սահմանված այլ պահումների հաշվարկ։
- Կադրային հաշվառում․ Աշխատողների ընդունում կամ ազատում, աշխատանքային պայմանագրերի և համապատասխան հրամանների ձևակերպում։
-
Էլեկտրոնային համակարգերի սպասարկում
- Առցանց հարթակների կառավարում․
- Աշխատանք էլեկտրոնային հաշիվ — ապրանքագրերի դուրսգրման, (taxservice.am, e-invoicing) և ՀԴՄ համակարգերի հետ։
Ինչու՞ ավտոմատացված հաշվիչները չեն կարող փոխարինել մասնագետին
Թեև ներկայումս կան բազմաթիվ ծրագրեր-հաշվիչներ, որոնց միջոցով կարելի է ինքնուրույն հաշվարկել թե՛ աշխատավարձը, թե՛ եկամտային հարկը և նմանատիպ այլ վճարներ, միևնույն է, դրանք չեն կարող ապահովել 100% ճշգրտություն։ Պատճառն այն է, որ հաշվարկների մեջ կան բազմաթիվ նրբություններ և հանգամանքներ, որոնք ավտոմատացված համակարգերը հաշվի չեն առնում։ Դրանցից մեկն էլ ՀՀ հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխություններն են, որոնք հաճախ անտեսվում են, ինչի հետևանքով հարկ վճարողները հայտնվում են հարկային մարմինների հսկողության ներքո և բախվում մի շարք պարտավորությունների և տուգանքների։
Հաշվապահի բացակայությունը կամ ոչ կոմպետենտ լինելը կարող է հանգեցնել՝
- Հարկային հայտարարագրերի ուշացման կամ չներկայացման,
- Աշխատավարձի և հարակից հարկերի սխալ հաշվարկի և տույժերի առաջացման,
- Հաշվետվությունների և փաստաթղթերի միջև անհամապատասխանությունների,
- ԱԱՀ և այլ հաշվարկների սխալ կիրառության,
- Պարտքերի կառավարման ձախողման և բանկային հաշիվների արգելափակման։
Այս ամենը հանգեցնում է ավելորդ ֆինանսական կորուստների, տուգանքների և ընկերության հեղինակության վատթարացմանը։
Մասնագետի առկայության առավելությունները
- Հարկային և իրավական ռիսկերի նվազեցում,
- Հաշվապահական և հարկային հաշվառման ճշգրտություն,
- Հարկային բեռի օպտիմալացում,
- Ֆինանսական թափանցիկություն։
Ինչպե՞ս ընտրել հաշվապահ
Հաշվապահ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել հաշվապահի՝
- Փորձառությանը
- Կարծիքներին և հեղինակությանը
- Պատասխանատվությանը
- Բանակցությունների ընթացքում նրա դրսևորած մասնագիտական մոտեցմանը
Եթե ցանկանում եք ապահովել ձեր բիզնեսի կայուն զարգացումը, խուսափել ցանկացած խոչընդոտներից և հնարավոր ռիսկերից, ապա այսօրվա ամենաճիշտ որոշումը փորձառու և գիտակ մասնագետի ընտրությունն է։
