You are currently viewing Հաշվապահական ծառայություններ, ինչպե՞ս ընտրել հաշվապահ
hashvapahakan-tsarayutyunner․-inchpes-yntrel-hashvapah Հաշվապահական ծառայություններ․ ինչպե՞ս ընտրել հաշվապահ

Հաշվապահական ծառայություններ, ինչպե՞ս ընտրել հաշվապահ

Բիզնեսում ֆինանսական կայունության և վստահելի գործունեության հիմքը պրոֆեսիոնալ հաշվապահությունն է։ Հարկային օրենսդրության պահանջներին խստորեն հետևելն ու հաշվետվություններն ճիշտ ժամանակին ներկայացնելն ապահովում են ոչ միայն օրինականություն, այլ բիզնեսի զարգացում։

 

Հաշվապահական ծառայություններ են հանդիսանում՝

  1. Հարկային և հաշվապահական հաշվառում

  • Փաստաթղթաշրջանառության վարում․ Հաշիվ-ապրանքագրերի, դուրսգրված հարկային հաշիվների, հաշիվների, ակտերի կազմում և հաշվառում։
  • Հարկային հաշվետվությունների պատրաստում և հանձնում․ ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, շահութահարկի, եկամտային հարկի և այլ պարտադիր վճարների հաշվարկ ու ներկայացում։
  • Բանկային գործառնություններ․ Փոխանցումների իրականացում, բանկային հաշիվների քաղվածքների մշակում և ինտեգրում հաշվապահական ծրագրերին։
  1. Ֆինանսական կառավարում և վերլուծություն

  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում․ Հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, դրամական միջոցների հոսք։
  • Ինքնարժեքի հաշվարկ․ Ապրանքների կամ ծառայությունների իրական ինքնարժեքի հաշվառում և վերլուծություն։
  • Բյուջետավորում և պլանավորում․ Ընկերության եկամուտների և ծախսերի կանխատեսում, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարում։
  1. Խորհրդատվություն և օպտիմալացում

  • Հարկային պլանավորում և օպտիմալացում․ Օրենքի շրջանակներում գործարքների և հարկման դաշտի ճիշտ ընտրության միջոցով հարկային պարտավորությունների օպտիմալացում։
  • Տրանսֆերային գնագոյացում․ Փոխկապակցված անձանց միջև իրականացվող գործարքների վերլուծություն և անհրաժեշտ փաստաթղթավորում։
  1. Աշխատավարձի հաշվարկ և կադրային գործավարություն

  • Աշխատավարձի հաշվարկ․ Աշխատավարձերի, հավելավճարների, արձակուրդայինների, բյուլետենների և օրենքով սահմանված այլ պահումների հաշվարկ։
  • Կադրային հաշվառում․ Աշխատողների ընդունում կամ ազատում, աշխատանքային պայմանագրերի և համապատասխան հրամանների ձևակերպում։
  1. Էլեկտրոնային համակարգերի սպասարկում

  • Առցանց հարթակների կառավարում․
  • Աշխատանք էլեկտրոնային հաշիվ — ապրանքագրերի դուրսգրման, (taxservice.am, e-invoicing) և ՀԴՄ համակարգերի հետ։

 

Ինչու՞ ավտոմատացված հաշվիչները չեն կարող փոխարինել մասնագետին

Թեև ներկայումս կան բազմաթիվ ծրագրեր-հաշվիչներ, որոնց միջոցով կարելի է ինքնուրույն հաշվարկել թե՛ աշխատավարձը, թե՛ եկամտային հարկը և նմանատիպ այլ վճարներ, միևնույն է, դրանք չեն կարող ապահովել 100% ճշգրտություն։ Պատճառն այն է, որ հաշվարկների մեջ կան բազմաթիվ նրբություններ և հանգամանքներ, որոնք ավտոմատացված համակարգերը հաշվի չեն առնում։ Դրանցից մեկն էլ ՀՀ հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխություններն են, որոնք հաճախ անտեսվում են, ինչի հետևանքով հարկ վճարողները հայտնվում են հարկային մարմինների հսկողության ներքո և բախվում մի շարք պարտավորությունների և տուգանքների։

 

Հաշվապահի բացակայությունը կամ ոչ կոմպետենտ լինելը կարող է հանգեցնել՝

  • Հարկային հայտարարագրերի ուշացման կամ չներկայացման,
  • Աշխատավարձի և հարակից հարկերի սխալ հաշվարկի և տույժերի առաջացման,
  • Հաշվետվությունների և փաստաթղթերի միջև անհամապատասխանությունների,
  • ԱԱՀ և այլ հաշվարկների սխալ կիրառության,
  • Պարտքերի կառավարման ձախողման և բանկային հաշիվների արգելափակման։

Այս ամենը հանգեցնում է ավելորդ ֆինանսական կորուստների, տուգանքների և ընկերության հեղինակության վատթարացմանը։

 

Մասնագետի առկայության առավելությունները

  • Հարկային և իրավական ռիսկերի նվազեցում,
  • Հաշվապահական և հարկային հաշվառման ճշգրտություն,
  • Հարկային բեռի օպտիմալացում,
  • Ֆինանսական թափանցիկություն։

 

Ինչպե՞ս ընտրել հաշվապահ

 

Հաշվապահ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել հաշվապահի՝

  • Փորձառությանը
  • Կարծիքներին և հեղինակությանը
  • Պատասխանատվությանը
  • Բանակցությունների ընթացքում նրա դրսևորած մասնագիտական մոտեցմանը

 

Եթե ցանկանում եք ապահովել ձեր բիզնեսի կայուն զարգացումը, խուսափել ցանկացած խոչընդոտներից և հնարավոր ռիսկերից, ապա այսօրվա ամենաճիշտ որոշումը փորձառու և գիտակ մասնագետի ընտրությունն է։