You are currently viewing Հանրային սնունդի ոլորտի հարկային կարգավորումները ՀՀ-ում
Հանրային սնունդ

Հանրային սնունդի ոլորտի հարկային կարգավորումները ՀՀ-ում

Հանրային սնունդի ոլորտի հարկային կարգավորումները ՀՀ-ում

Հանրային սննդի ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության արագ զարգացող և սպասարկման ոլորտի առանցքային ճյուղերից մեկն է։ Այս ոլորտում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել բարձրորակ սպասարկում և սննդի անվտանգությու, այլև խստորեն հետևել ՀՀ հարկային և այլ օրենսդրությունների պահանջններին։

 

Հարկման համակարգերը և դրանց ընտրություն

Հայաստանի հանրապետության հարկային օրենսդրության համաձայի՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողները կարող են գործել հարկամ երկու հիմնական համակարգերից մեկում՝ Շրջանառության հարկի համակարգումկամ Ընդհանուր հարկման համակարգում՝ Ավելացված արժեքի հարկ և Շահութահարկ

Օրենսդրական սահմանափակում

ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածիհամաձայն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողները չեն կարող գործել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում։

ՀՀ հոդված 267

Շրջանառության հարկ

Շրջանառության հարկը հատուկ հարկման համակարգ , որը փոխարինում է Ավելացված արժեքի հարկին և (կամ) Շահութահարկին։ Այս համակարգում հարկաման բազայի նկատմամբ կիրառվում  են հետևյալ դրույքաչափերը․

Դրույքաչափ․ Հանրային սննդի գործունեությունի ստացվող եկամուտները հարկվում են 12% դրույքաչափով:

Նվազեցումներ հարկից․ Հարկատուն իրավունք ունի հարկի գումարը նվազեցնել ծախսերի հիմնավորված  փաստաթղթերով 9%-ի չափով։

Նվազագույն շեմ․ Հարկի վերջնական չափը չի կարող պակաս լինել հարկման բազայի 3,5%-ից։

Այլ ակտիվների օտարումից և այլ գործունեությունից ստացվող եկամուտներ․ Եթթե հարկատուն ստանում է եկամուտներ ՀՀ-ում կիրառվող տնտեսական դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող այլ ակտիվների օտարումից կամ գործունեությունից, ապա այդ եկամուտը հարկվում է 20% դրույքաչափով։

ՀՀ հոդված 258

Եթե շրջանառության հարկ վճարող տնտեսվարողի (այդ թվում՝ հանրային սննդի ոլորտում գործող) հարկային տարվա ընթացքում իրացման շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն ՀՀ դրամը, տնտեսվարողը դադարում է համարվել շրջանառության հհարկ վճարող։

ՀՀ հոդված 255

Շեմը գերազանցելու օրվանի հետո՝ 20 օրացույցային օրվա ընթացքում, տնտեսվարողը պարտաոր է հարկային մարմին ներկայացնել հայտարարություն՝ ԱԱՀ վճարող համարվելու և ընդհանուր համակարկգ անցնելու վերաբերյալ։

Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

Դրույքաչափ՝ 20%

ԱԱՀ-ի հաշվանցում․ Տնտեսվարողն իրավունք ունի ստանալ ձեռքբերված ապրանքների, ծառայությունների և հիմնական միջոցների գծով մատակարարների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցել իր կողմից հաշվարկված ԱԱՀ-ից։

 ՀՀ հոդված 63

Շահութահարկ

Դրույքաչափ` 18% — 23%

Ի տարբերություն շրջանառության հարկի, որտեղ արկվում է համախառն եկամուտը, շահութահարկով հարկվում է հարկվող շահույթը՝

Համախառն եկամուտ — Օրենսգրքով նախատեսված նվազեցումներ, ծախսեր

ՀՀ հոդված 125

 

Հանրային սննդի ոլորտում հարկային ստուգումնների և տուգանքների հիմնական պատճառները կապված են ՀԴՄ կիրառման և փաստաթղթավորման հետ

ՀԴՄ կտրոնի տրամադրում․ ՀԴՄ կտրոն չտրամադրելը կամ դրանում իրական գումարից պակաս տվյալ նշելը առաջացնում է խոշոր տուգանքներ՝ 200,000 դրամ և շրջանառության 0,5 %-ը։

Հանրային սննդի ոլորտում գործելիս հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ ընտրել հարկային համակարգը ժամանակին ձևակերպել և փաստաթղթավորել ծախսերը հետագայում հաշվանցելու համար, խստորեն հետևել ՀԴՄ-ի կանոներին որոնք կարող են իրականանալ գիտակ և փորձառու հաշվապահի առկայության դեպքում։