You are currently viewing Ավելացված արժեքի հարկը Հայաստանում

Ավելացված արժեքի հարկը Հայաստանում

Ավելացված արժեքի հարկը Հայաստանում

1․ Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) – հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

ՀՕ հոդված 58

 

2․ ԱԱՀ հարկման օբյեկտ են համարվում հետևյալ գործարքներն ու գործողությունները.

  1. Ապրանքի մատակարարումը, եթե մատակարարման վայրը Հայաստանի Հանրապետությունն է։
  2. Աշխատանքի կատարումը և ծառայության մատուցումը, բացառությամբ բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։
  3. Ապրանքի ներմուծումը Հայաստան՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով։ Այսինքն ապրանքը ներմուծվում է Հայաստան և ենթարկվում է համապատասխան մաքսային ձևակերպումների, ինչից հետո այն կարող է ազատորեն շրջանառվել երկրի տարածքում՝ առանց հետագա մաքսային սահմանափակումների։ Այս գործընթացի ընթացքում կիրառվում են անհրաժեշտ հարկերն ու վճարները, ներառյալ ԱԱՀ-ն և մաքսատուրքերը, եթե նախատեսված է։
  4. ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստան։

 

ԱԱՀ-ով չեն հարկվում.

  1. Ապրանքի մատակարարման գործարքները, եթե դրանց մատակարարման վայրը չի համարվում Հայաստանը։
  2. Տրանսպորտային ծառայությունները (բեռների, փոստի, ուղևորների փոխադրում), եթե դրանք սկսվում և ավարտվում են Հայաստանի սահմաններից դուրս։

ՀՕ հոդված 60

 

3․ Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դրույքաչափերը Հայաստանում

  1. 20% հիմնական դրույքաչափ՝ կիրառվում է ՀՀ-ում իրականացվող գործարքների մեծ մասի նկատմամբ։
  2. 16,67% հաշվարկային դրույքաչափ՝ կիրառվում է այն դեպքերում, երբ հասույթի գումարի մեջ ԱԱՀ-ն արդեն ներառված է (օրինակ՝ երբ անձը գրանցված չէ որպես ԱԱՀ վճարող, Հաշվարկային փաստաթղթում առանձին տողով չի նշել ԱԱՀ-ի գումարը, փաստաթուղթ դուրս չի գրել կամ տրամադրել է միայն ՀԴՄ կտրոն)։
  3. 0% դրույքաչափ՝ կիրառվում է հատուկ գործարքների նկատմամաբ, ինչպիսիք են՝
    • ՀՀ-ից արտահանված ապրանքների մատակարարումը (բացառությամբ  սև և գունավոր մետաղների ջարդոնի),
    • ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքները (փաստաթղթերով հավաստագրված),
    • Արտահանման հետ կապված փաթեթավորման, բեռնման, բեռնաթափման և միջազգային տրանսպորտային ծառայությունները,
    • Դիվանագիտական ներկայացուցչություններին մատակարարվող ապրանքները և ծառայությունները։

ՀՕ հոդված 63

 

4․ Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը

Եթե հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ձեռքբերումների գծով հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները գերազանցում են հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով հաշվարկված ԱԱՀ-ին, առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար։

Այս գումարի մուտքագրումն ու մարումը իրականացվում են հետևյալ կարգով՝

  • Ոչ ռիսկային համարվելու դեպքում․ Եթե ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը կառավարության սահմանած չափանիշներով չի համարվում ռիսկային, ապա ծրագրային հրահանգի կիրառմամբ այն ուղղվում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների մարմանը կամ մուտքագրվում է միասնական հաշվին։
  • Ռիսկային համարվելու դեպքում․ Եթե փոխհատուցվող գումարը համապատասխանում է կառավարության սահմանած ռիսկային չափանիշներին, պապ միասնական հաշվին մուտքագրումն իրականացվում է հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա՝ օրենսգրքով 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում։

ՀՕ հոդված 74

ԱԱՀ-ի դրույքաչափերի ճշգրիտ կիրառումը, հաշվանցումների անցկացումը և հոդված 74-րդ սահմանված կարգով փոխհատուցվող գումարների կառավարումը պահանջում են մասնագիտական ուշադրություն։