Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ները և ՍՊԸ-ները
Շրջանառության հարկ
Շրջանառության հարկը հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ ՍՊԸ-ների և ԱՁ-ների համար՝ ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող պետական հարկ է:
ՀՕ հոդված253
Թե՛ ԱՁ-ները և թե՛ ՍՊԸ-ները կարող են համարվել շրջանառության հարկ վճարող, եթե նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը և պահպանվել են օրենքով սահմանված մյուս պայմանները, ինչպիսիք են՝ սահմանված ժամկետում հայտարարության ներկայացումը, փոխկապակցվածության բացակայությունը և այլն։
ԱՁ-ի և ՍՊԸ-ի հիմնական առանձնահատկությունները
Անհատ ձեռնարկատեր։ Անհատ ձեռնարկատերն այն գործունակ ֆիզիկական անձն է (ՀՀ քաղաքացի, օտարերկրացի, քաղաքացիություն չունեցող անձ), ով իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, որպես անհատ ձեռնարկատեր (սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից սկսած) ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է: Ստացած եկամուտը (հարկեր վճարելուց հետո) համարվում է անհատի անձնական միջոցը։
Անհատ ձեռնարկատերը չունի հաշվեկշիռ, պարտավոր չէ վարել ֆինանսական հաշվառում և իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով բռնագանձում չի տարածվում։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Մասնակիցները կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը՝ կախված ներդրած ավանդի սահմանների։ Այս ավանդների հիման վրա էլ կազմվում է ընկերության կանոնադրական կապիտալը (մասնակիցների բաժնեմասերի չափերը), որի համար նվազագույն չափ չի սահմանվում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
ՍՊԸ-ի դեպքում ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաժնետիրական ընկերության:
Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը կամ դրա մի մասը վաճառել կամ զիջել մյուս մասնակիցներից մեկին կամ մի քանիսին: Մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն նախապատվություն են ստանում գնելու օտարվող իրավունքը, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։
Որքա՞ն հարկ է վճարում շրջնառության հարկով աշխատող ԱՁ-ն և ՍՊԸ-ն։
Դրույքչափերը տարբեր են ըստ ոլորտների, իսկ ծախսերրրի փաստաթղթավորված լինելու դեպքում հարկը զգալիորեն նվազում է։
Շրջանառության հարկի դրույքաչափերը՝
| Եկամտի տեսակը | Դրույքաչափը (տոկոսը) | |
| 1 | Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ սույն աղյուսակի 2-րդ և 9-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներից ստացվող եկամուտների | 10%
|
| 2 | Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ | 5%
|
| 3 | Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ | 1,5%
|
| 4 | Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ | 7%
|
| 5 | Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի | 10%
|
| 6 | Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ | 12%
|
| 7 | Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ | 20%
|
| 8 | Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներ | 1%
|
| 9 | Այլ ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ | 10%
|
| 10 | Այլ գործունեությունից ստացվող եկամուտ | 10%
|
Հարկի նվազեցում՝
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտ
| Դրույքաչափ | 10% |
| Հարկի նվազեցում ծախսերով | 9,5% |
| Նվազագույն շեմ | 1% |
Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտ
| Դրույքաչափ | 7% |
| Հարկի նվազեցում ծախսերով | 5% |
| Նվազագույն շեմ | 3% |
Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտ
| Դրույքաչափ | 12% |
| Հարկի նվազեցում ծախսերով | 9% |
| Նվազագույն շեմ | 3,5% |
Այլ գործունեությունից ստացվող եկամուտ
| Դրույքաչափ | 10% |
| Հարկի նվազեցում ծախսերով | 6% |
| Նվազագույն շեմ | 4,5% |
ԱՁ-ն վճարում է՝
- Սոցիլական վճար
Մինչև 1,200,000 դրամ 15%, բայց ոչ պակաս 60 հազար դրամից:
1,200,000 դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը
գերազանցող գումարի 5 տոկոսը:
- Առողջության ապահովագրավճար
Եթե 2025 թվականին հաշվարկման բազան գերազանցում է 2400000 դրամը, ապա 2026 թվականին մինչև հուլիսի 1-ը ենթակա է վճարման 129600 դրամ ապահովագրավճար։
- Դրոշմանիշային վճար
Մինչև 2400000 դրամ և մինչև 12000000դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 12000 դրամ։
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 120000։
Ի տարբերություն ԱՁ-ի՝ ՍՊԸ-ն չի վճարում անձնական սոցիլական, դրոշմանիշային կամ առողջապահական վճարներ։
ՍՊԸ-ն կրում է պարտավորություններ միայն իր աշխատակիցների մասով։
Շրջանառության հարկով աշխատելու հիմնական առվելությունները փոքր և միջին բիզնեսի համար ամենաէական ռեժիմներից մեկը շրջանառության հարկի համակարգն է: Այն նախատեսված է հարկումը պարզեցնելու և ձեռնարկատերերի վարչական բեռը նվազեցնելու համար։
Շրջանառության հարկի համակարգը ԱՁ-ների և ՍՊԸ-ների համար պազեցված և նպաստավոր հարկային համակարգ է։ Սակայն հարկային արտոնություններից լիարժեք օգտվելու համար անհրաճեշտ է ճիշտ վարել փաստաթղթաշրջանառությունը պրոֆեսիոնալ հաշվապահի աջակցությամբ։
