You are currently viewing Երբ և ինչպես անցնել շրջանառության հարկից հարկման ընդհանուր համակարգին

Երբ և ինչպես անցնել շրջանառության հարկից հարկման ընդհանուր համակարգին

 

Երբ և ինչպես անցնել շրջանառության հարկից հարկման ընդհանուր համակարգին

Հայաստանյան շատ ընկերություններ սկզբնական շրջանում ընտրում են շրջանառության հարկը՝ դրա պարզության և հարմարավետության պատճառով։ Սակայն բիզնեսի ընդլայնմանը զուգընթաց այս համակարգը կարող է կորցնել իր ֆինանսական արդյունավետությունը։

Ի՞նչ է շրջանառության հարկը

Շրջանառության հարկը հաշվարկվում է հասույթից (եկամտից)՝ առանց ծախսերի հաշվառման։

Հիմնական առավելությունները՝

  •  Պարզ հաշվարկ
  •  Վարչական փոքր բեռ
  •  Արագ և հեշտ հաշվառման իրականացում

Ի՞նչ է հարկման ընդհանուր համակարգը՝

Այս համակարգում հարկերը հաշվարկվում են իրական շահույթից և շրջանառությունից․

  • Շահութահարկ 18% ( զուտ շահույթից)
  • ԱԱՀ՝ 20%
  • Ծախսերի հաշվառում՝ բոլոր փաստաթղթավորված ծախսերը նվազեցվում են եկամտից

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված են հստակ դեպքեր, երբ տնտեսավարողը (ԱՁ կամ ՍՊԸ/ՓԲԸ) պարտավոր է հրաժարվել շրջանառության հարկի հատուկ համակարգից և անցնել հարկման ընդհանուր համակարգին (ԱԱՀ և շահութահարկ)։

 

  1. Պարտադիր անցման դեպքեր

115 միլիոն դրամի շեմի գերազանցում․ Եթե ընթացիկ հարկային տարում տնտեսավարողի իրացման շրջանառությունը գերազանցում է 115 մլն ՀՀ դրամը, տնտեսվարող դառնում է ԱԱՀ և շահութահարկ վճարող՝ շեմը գերազանցելու պահից։

ՀՕ հոդված 255

 

  1. Ե՞րբ է տնտեսապես ձեռնտու անցնել ընդհանուր համակարգին

  • Բարձր ծախսատարությամբ բիզնեսներ (ցածր մարժա) Եթե ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ինքնարժեքը շատ բարձր է իսկ զուտ շահույթի տոկոսը փոքր է, 18% շահութահարկ վճարելը (զուտ շահույթից)ավելի քիչ հարկային բեռ է առաջացնում, քան շրջանառության հարկ վճարելը (ամբողջ հասույթից)։
  • ԱԱՀ վճարող խոշոր գործընկերների հետ աշխատելիս ԱԱՀ վճարող ընկերությունները նախըտրում են գնումներ կատարել ԱԱՀ վճարողներից, որպեսզի կարողանան հաշվանցել ԱԱՀ-ն։ Շրջանառության հարկ վճարողից գնում անելիս գնորդը կորցնում է ԱԱՀ-ի հաշվանցման իրավունքը։
  • Խոշոր ներմուծումներ և արտահանում․ Արտահանման դեպքում գործում է 0% ԱԱՀ, ինչը թույլ է տալիս հետ ստանալ կամ հաշվանցել ձեռքբերումների ԱԱՀ-ն։

 

Եթե որոշել եք դադարեցնել գործունեությունը շրջանառության հարկի համակարգում և անցում կատարել հարկման ընդհանուր համակարգին, ապա անհրաժեշտ է․

  1. Ներկայացնել համապատասխան հայտարարություն․ Հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով ուղարկել շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու մասին դիմում։
  2. Պահպանել օրենքով սահմանված ժամկետները․ Հայտարարությունը ներկայացնել մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը (տարվա սկզբից անցնելու համար) կամ տարվա ընթացքում՝ նշելով հրաժարվելու կոնկրետ ամսաթիվը։
  3. Նախապատրաստվել հաշվապահական փոփոխություններին․ Հաշվառումը համապատասխանեցնել ԱԱՀ-ի և շահութահարկի պահանջներին։

 

Խնայեք ձեր ժամանակն ու ռեսուրսները․ Վստահեք հարկային համակարգի փոփոխությունն ու ընթացիկ հաշվապահությունը փորձառու և գիտակ

 

մասնագետին։