You are currently viewing Իրավաբանական և փաստաբանական ծառայությունների հաշվապահական և հարկային առանձնահատկությունները 
iravabanakan-carayutyunner

Իրավաբանական և փաստաբանական ծառայությունների հաշվապահական և հարկային առանձնահատկությունները 

Իրավաբանական և փաստաբանական ծառայությունների հաշվապահական և հարկային առանձնահատկությունները 

Իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող անձանց հաշվապահական սպասարկումն ունի մի շարք հարկային առանձնահատկություններ։ Հաշվապահի հիմնական խնդիրն է ճիշտ որոշել հարկման համակարգը, ապահովել ծառայությունների ճիշտ փաստաթղթավորումը, ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկը, ինչպես նաև վերահսկել հարկային պարտավորությունների ժամանակին կատարումը։

 

Հարկման համակարգի առանձնահատկությունը

Իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող անձինք չեն կարող գործել շրջանառության հարկի համակարգում։ Հետևաբար նրանց համար կիրառվում է ընդհանուր հարկման համակարգը՝ համապատասխան հարկային պարտավորություններով։

Հոդված 254

ԱԱՀ վճարող ծառայություն մատուցողի համար ծառայությունների մասով հիմնական դրույքաչափը 20% է։ Հաշվապահը պետք է ճիշտ որոշի ԱԱՀ-ով հարկման բազան, հաշվարկի հարկը և ապահովի համապատասխան հաշվարկային փաստաթղթերի ձևակերպումը։

Կազմակերպության դեպքում առաջանում է նաև շահութահարկի հաշվարկման և վճարման պարտավորություն։ Հետևաբար անհրաժեշտ է ճիշտ տարանջատել ծառայություններից ստացված եկամուտները և գործունեության հետ կապված ծախսերը։

 

Փաստաթղթաշրջանառության կարևորությունը

Այս ոլորտում ճիշտ փաստաթղթաշրջանառությունը հարկային հաշվառման հիմքերից է։ Ծառայության մատուցումը պետք է հիմնավորված լինի համապատասխան պայմանագրով, հաշվարկային փաստաթղթով և անհրաժեշտության դեպքում՝ ծառայության մատուցումը հաստատող այլ փաստաթղթերով։

Հաշվապահը պետք է վերահսկի փաստաթղթերի ամբողջ շղթան՝

պայմանագիր ծառայության մատուցում հաշվարկային փաստաթուղթ վճարում հաշվապահական գրանցում հարկային հաշվառում։

Կատարված Ծախսերի համապատասխան փաստաթղթերի առկայությունը հնարավորություն է տալիս նվազեցնել հարկային բեռը։

 

Անվճար իրավաբանական ծառայություններ

Փաստաբանական գործունեության դեպքում առանձնահատկություն ունեն նաև օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունները կամ կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը։

Եթե այդ ծառայությունների հաշվարկված ԱԱՀ-ով հարկման բազան հաշվետու ժամանակաշրջանում չի գերազանցում տվյալ ԱԱՀ վճարողի՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների հարկման բազայի 5%-ը, տվյալ հատուկ կարգավորումը չի կիրառվում։ 5%-ը գերազանցելու դեպքում այն կիրառվում է գերազանցող մասի նկատմամբ։

Սա նշանակում է, որ հաշվապահը պետք է առանձին վերահսկի նման ծառայությունների ծավալը և դրանց հնարավոր հարկային ազդեցությունը։

Հոդված 62

 

Հաշվապահի հիմնական խնդիրները

Այս ոլորտում հաշվապահի աշխատանքը հիմնականում ներառում է՝

  • հարկման համակարգի ճիշտ որոշում,
  • ԱԱՀ-ի հաշվարկ և հաշվառում,
  • ծառայությունների եկամուտների և ծախսերի ճիշտ հաշվառում,
  • շահութահարկի հաշվարկ,
  • ծառայությունների արժեքի հիմնավորվածության վերահսկում,
  • անվճար իրավաբանական ծառայությունների առանձին հաշվառում,
  • աշխատակիցների հարկերի և վճարների հաշվարկ,
  • հաշվարկային փաստաթղթերի ճիշտ ձևակերպում,
  • հարկային հաշվետվությունների ժամանակին ներկայացում,
  • հարկային ռիսկերի կանխարգելում։

 

Իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցման  հետ կապված կարգավորումները պահանջում ենմասնագիտական հաշվապահական վերահսկողության։

Վստահեք  Ձեր հաշվապահությունը «Բեսթ Լոջիք» հաշվապահակ ընկերությանը։