Իրավաբանական և փաստաբանական ծառայությունների հաշվապահական և հարկային առանձնահատկությունները
Իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող անձանց հաշվապահական սպասարկումն ունի մի շարք հարկային առանձնահատկություններ։ Հաշվապահի հիմնական խնդիրն է ճիշտ որոշել հարկման համակարգը, ապահովել ծառայությունների ճիշտ փաստաթղթավորումը, ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկը, ինչպես նաև վերահսկել հարկային պարտավորությունների ժամանակին կատարումը։
Հարկման համակարգի առանձնահատկությունը
Իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող անձինք չեն կարող գործել շրջանառության հարկի համակարգում։ Հետևաբար նրանց համար կիրառվում է ընդհանուր հարկման համակարգը՝ համապատասխան հարկային պարտավորություններով։
ԱԱՀ վճարող ծառայություն մատուցողի համար ծառայությունների մասով հիմնական դրույքաչափը 20% է։ Հաշվապահը պետք է ճիշտ որոշի ԱԱՀ-ով հարկման բազան, հաշվարկի հարկը և ապահովի համապատասխան հաշվարկային փաստաթղթերի ձևակերպումը։
Կազմակերպության դեպքում առաջանում է նաև շահութահարկի հաշվարկման և վճարման պարտավորություն։ Հետևաբար անհրաժեշտ է ճիշտ տարանջատել ծառայություններից ստացված եկամուտները և գործունեության հետ կապված ծախսերը։
Փաստաթղթաշրջանառության կարևորությունը
Այս ոլորտում ճիշտ փաստաթղթաշրջանառությունը հարկային հաշվառման հիմքերից է։ Ծառայության մատուցումը պետք է հիմնավորված լինի համապատասխան պայմանագրով, հաշվարկային փաստաթղթով և անհրաժեշտության դեպքում՝ ծառայության մատուցումը հաստատող այլ փաստաթղթերով։
Հաշվապահը պետք է վերահսկի փաստաթղթերի ամբողջ շղթան՝
պայմանագիր → ծառայության մատուցում → հաշվարկային փաստաթուղթ → վճարում → հաշվապահական գրանցում → հարկային հաշվառում։
Կատարված Ծախսերի համապատասխան փաստաթղթերի առկայությունը հնարավորություն է տալիս նվազեցնել հարկային բեռը։
Անվճար իրավաբանական ծառայություններ
Փաստաբանական գործունեության դեպքում առանձնահատկություն ունեն նաև օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունները կամ կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը։
Եթե այդ ծառայությունների հաշվարկված ԱԱՀ-ով հարկման բազան հաշվետու ժամանակաշրջանում չի գերազանցում տվյալ ԱԱՀ վճարողի՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների հարկման բազայի 5%-ը, տվյալ հատուկ կարգավորումը չի կիրառվում։ 5%-ը գերազանցելու դեպքում այն կիրառվում է գերազանցող մասի նկատմամբ։
Սա նշանակում է, որ հաշվապահը պետք է առանձին վերահսկի նման ծառայությունների ծավալը և դրանց հնարավոր հարկային ազդեցությունը։
Հաշվապահի հիմնական խնդիրները
Այս ոլորտում հաշվապահի աշխատանքը հիմնականում ներառում է՝
- հարկման համակարգի ճիշտ որոշում,
- ԱԱՀ-ի հաշվարկ և հաշվառում,
- ծառայությունների եկամուտների և ծախսերի ճիշտ հաշվառում,
- շահութահարկի հաշվարկ,
- ծառայությունների արժեքի հիմնավորվածության վերահսկում,
- անվճար իրավաբանական ծառայությունների առանձին հաշվառում,
- աշխատակիցների հարկերի և վճարների հաշվարկ,
- հաշվարկային փաստաթղթերի ճիշտ ձևակերպում,
- հարկային հաշվետվությունների ժամանակին ներկայացում,
- հարկային ռիսկերի կանխարգելում։
Իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցման հետ կապված կարգավորումները պահանջում ենմասնագիտական հաշվապահական վերահսկողության։
Վստահեք Ձեր հաշվապահությունը «Բեսթ Լոջիք» հաշվապահակ ընկերությանը։
